Միջազգային մակարդակով հաստատված է, որ Ադրբեջանն է հարձակվել. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.09.2026 | 17:52
Քոբայրի վանական համալիրի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ ՆԳՆ
19.09.2026 | 17:23
Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 3-ը կլինի ԱՄՆ-ում
19.09.2026 | 17:03
Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել
19.09.2026 | 16:48
Փաշինյանն այսօր հասցրել է համացանցում ցուցադրել հեծանիվ վարելը, սուրճ խմելը, բայց չի անդրադարձել սեպտեմբերի 19-ին
19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
19.09.2026 | 15:06
Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
Բոլորը

Հայաստանի դիվանագիտական զինանոցում թե՛ Արցախի անկախությունը ճանաչելու հարցը կա, թե՛ ռազմաքաղաքական դաշինքի հարցը կա, բայց այն, որ թեման այսօր հրապարակային քննարկման առարկա է դարձել, շատ կարևոր է: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Հարցին՝ արդյո՞ք միայն հարցի քննարկումն իրավիճակ է փոխել միջազգային արձագանքների կամ Ադրբեջանի արձագանքների առումով, Մարուքյանը պատասխանեց. «Ես չեմ հասցրել հետևել միջազգային արձագանքներին, բայց կարող եմ ասել, որ դա իր նշանակությունն ունի: Մենք տարբեր «զենքեր» ունենք և չպետք է այդ «զենքերը» բոլորը միանգամից կրակենք: Ըստ անհրաժեշտության՝ այդ հարցերը կդրվեն սեղանի վրա: Այս պահին ԱԺ-ի կողմից ընդունվող հայտարարությունն է որպես զենք կիրառվում: Եթե կարիք կլինի, նաև այլ «զենքեր» կկիրառվեն»:

Դիտարկմանը, որ նախօրեին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, թե հիմա հենց Արցախը ճանաչելու պահն է, Մարուքյանը նկատեց, որ ընդդիմությունը պետք է ավելի սուր պահանջներ դնի, իսկ իշխանությունը պետք է քննարկի դրանք:

«Մենք հիմա գտնվում ենք պատերազմի մեջ, և միջազգային դիվանագիտական տարբեր խողովակներով այս ուղերձները տեղ են հասնում, որ այս երկրում սկսել են նման քննարկումներ, և դրանից բխող հետևություններ են արվում»,- նշեց Մարուքյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչ հետևանքներ կարող է ՀՀ-ի համար ունենալ Արցախի ճանաչումը, ԼՀԿ ղեկավարն ասաց, որ միշտ որպես հետևանք նշվել է այն, որ կարող է լինել պատերազմ։

«Բայց հիմա մենք մեծ պատերազմի մեջ ենք և, մեծ հաշվով, կորցնելու բան չունենք: Նաև երեկ լսել եմ, որ մարդիկ ասում են՝ ոչ թե ճանաչենք անկախությունը, այլ միացնենք Հայաստանին: Մեխանիզմներ կան, տարբեր տեսլականներ կան դրա հետ կապված: Բայց բոլորիս վերջնանպատակը մեր հայրենիքի վերամիավորումն է դե յուրե: Ես կարծում եմ՝ մենք մեր անելիքն այդ մասով արել ենք: Երեկվա նիստի ժամանակ մենք մեր անելիքը արել ենք, ուղերձները հղված են և հասել են համապատասխան տեղեր: Եթե ավելին պետք լինի, ավելին էլ կանենք»,- նշեց Մարուքյանը։

Անդրադառնալով միջազգային հանրության արձագանքին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի վերաբերյալ՝ Էդմոն Մարուքյանը վստահեցրեց, որ միջազգային մակարդակով հաստատված է, որ Ադրբեջանն է հարձակվել:

Մանրամասները՝ տեսանյութում: