600 դոլար ամսավճար․ 1․000 ահաբեկչից կազմված թուրքական դիվիզիան տեղափոխվել է Ադրբեջան․ նոր մանրամասներ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հավաստի տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Թուրքիան Հյուսիսային Սիրիայում մարտնչող իր զինվորականներին տեղափոխում է Ադրբեջան՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների սրման ֆոնին, գրում է Greek City Times-ը։

Բազմաթիվ մրցանակների արժանացած լրագրող Լինդսի Սնելը, որը Սիրիայի հյուսիսում ժամանակին առևանգվել է Թուրքիայի աջակցությունը վայելող ահաբեկիչների կողմից, իսկ Սիրիայից փախչելուց հետո երկու ամիս բանտարկվել է Թուրքիայում, Twitter– ում գրել է, որ Համզայի դիվիզիայի մարտիկները Թուրքիայի տարածքով ժամանել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։

Տարեսկզբին Համզայի դիվիզիան մեղադրվել է բանտերում բռնության ենթարկված ու մերկ կանանց պահելու համար: Այս դիվիզիան, որը հիմնականում արաբներից և թուրքմեններից է բաղկացած, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար դարձել է շարժական վստահված ուժ:

Այս տարեսկզբին, Լիբիայի պատերազմի սրումից հետո, Համզայի դիվիզիան հիմնական մարտական ​​խմբերից էր, որը Թուրքիան տեղափոխեց հյուսիսաֆրիկյան այս երկիր։ 2․000 դոլար ամսական աշխատավարձի խոստումը սիրիացի ջիհադիստներից շատերի համար գայթակղիչ էր, սակայն հունիսին դիվիզիայի ղեկավարը հայտարարել է․ «Հիմա ափսոսում ենք, որ եկել ենք: Մեր վճարած գինը շատ բարձր է»:

Ի հավաստում իր հրապարակումների՝ լրագրողը նաև ձայնային հաղորդագրություն է հրապարակել, որում մի զինյալ պնդում է, թե մինչև 1․000 մարտիկներ տեղափոխվելու են Ադրբեջան:

Syriana Analysis լրատվականի հիմնադիր, ազգությամբ հայ Գևորգ Ալմասյանը, ում եղբորն առևանգել էին Թուրքիայի աջակցությունը վայելող ջիհադիստները, հայտնել է, որ սիրիական ընդդիմության աղբյուրները պարզել են, որ ջիհադիստներին առաջարկվում է ամսական 600 դոլար աշխատավարձ՝ Ադրբեջանի հետ Հայաստանի դեմ կռվելու համար:

Հավելենք, որ Greek City Times-ի այս հրապարումն արտատպել են բազմաթիվ պարբերականներ։