Բայդենը կարծում է, որ ԼՂ-ում իրադարձությունները կարող են հանգեցնել տարածաշրջանում կոնֆլիկտի

Լուրեր

05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
Բոլորը

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում իրադարձությունները կարող են վերաճել տարածաշրջանում ավելի լայնածավալ հակամարտության։ Նա ամերիկյան գործող վարչակազմին կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ հրադադարի հասնելու համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է գործչի հայտարարությունում։

«Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում սկսված ռազմական գործողություններով և անհապաղ դեէսկալացիայի, հրադադարի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների վերսկսման կոչ եմ անում»,- ասել է Բայդենը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պետք է հասնի «շփման գծում մեծ թվով դիտորդների տեղակայման», ինչպես նաև ՌԴ-ին կոչ անի՝ դադարեցնել «սպառազինություն մատակարարել երկու կողմերին»։

ԱՄՆ նախագահի թեկնածուի կարծիքով՝ Վաշինգտոնը նաև պետք է «վերանայի իր ծրագրերը անվտանգության ապահովմանն աջակցության ոլորտում», որպեսզի ոչ մի սպառազինություն «հնարավոր չլինի կիրառել հարձակողական նպատակներով»։

Բայդենը Թրամփի վարչակազմին կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական փոխգործակցությունը «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ՝ խաղաղ կարգավորման նպատակով և վստահության ամրապնդման ոլորտում քայլեր ձեռնարկելու համար»։

Ջո Բայդենը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները կարող են հանգեցնել տարածաշրջանում ավելի լայնածավալ հակամարտության։ Նա «տարածաշրջանում երրորդ կողմին» կոչ է արել չմիջամտել հակամարտությանը։