Պետք է մաշե՛լ Ադրբեջանին մարտերով և պատերազմը տեղափոխել իր տարածք․ Լևոն Շիրինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.12.2025 | 23:30
ՌԴ-ն երկրորդ անգամ է հայտարարել Կուպյանսկի նկատմամբ վերահսկողության մասին
17.12.2025 | 23:17
ԵՄ-ն կոչ է անում Թբիլիսիին ազատ արձակել անօրինական ձերբակալվածներին
17.12.2025 | 23:03
Պուտինը հայտարարել է «պատմական հողերը» ռազմական ճանապարհով գրավելու իր մտադրության մասին
17.12.2025 | 22:56
ՀՀ ՊՆ-ն և Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Երևանում անցկացրել են «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն» համաժողովը
17.12.2025 | 22:50
Ամանորյա գնումները՝ մեկ վայրում հատուկ զեղչերով․ բացվել է Big Christmas Market with Coca-Cola-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 22:43
Ռուսաստանի դեսպանին կանչել են Տաջիկստանի ԱԳՆ
17.12.2025 | 22:29
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.12.2025 | 22:17
Ադրբեջանի Մեջլիսի ղեկավարը ՀՀ-ԵՄ փաստաթղթից է դժգոհել ԵՄ դեսպանին
17.12.2025 | 22:03
Երևանում Opel մակնիշի ավտոմեքենա է այրվել
17.12.2025 | 21:49
Լավրովն ու Արաղչին քննարկել են Հյուսիս-Հարավի համար ռազմավարական Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը
17.12.2025 | 21:35
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
17.12.2025 | 21:22
Արագածոտնի թեմը վաղվա պատարագը տեղափոխում է Մայր Աթոռ. այն կկայանա նույն ժամին, ինչ 10 եպիսկոպոսների հայտարարած հավաքն է
17.12.2025 | 21:10
ՌԴ-ի ներգրավումը Թրամփի ուղուն՝ գեոպոլիտիկ բախման կբերի․ փորձում է խոչընդոտել նախագծի իրականացմանը․ Արմեն Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 20:56
ՔՊ-ում կռիվ է ընկել․ ինտրիգներ՝ ընտրական ցուցակի ձևավորման շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 20:49
Մանվել Գրիգորյանի սանիկը՝ Շիրակի մարզպե՞տ․ Դավիթ Առուշանյանի պաշտոնանկության մասին տեղեկություններ են շրջանառվում
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ

– Պարո՛ն Շիրինյան, ադրբեջանական բանակը առավոտից սադրանք է սկսել Արցախի սահմանների երկայնքով։ Օգտագործում է իր զինանոցում եղած բոլոր 300 և ավելի մեծ տրամաչափի ռեակտիվ համազարկի կայանքներ՝ Սմերչ, Քասիրգա, Պոլոնեզ և այլն։ Կան տուժածներ երկու կողմերից։ Ինչո՞ւ Ադրբեջանն սկսեց այս գործողությունները։

– Պատերազմը սկսում են, մեկ՝ երբ սեփական դիրքերի լավ ժամանակ և հակառակորդի նեղ վիճակում է։ Դա բնական հաշվարկ է։ Բայց ինքն այդտեղ սխալ է, որովհետև իր երկիրն ուրիշ է։ Կորոնավիրուսն է մեզ մոտ պրոբլեմ, գողապետությունը՝ երկու տարվա հակագրոհներով, քրեական պատասխանատվության չենթարկվելով, և այս բոլոր շահերի համատեղում կա, նաև միջազգային իրադրության մեջ Թուրքիայի ակտիվացում՝ այն իմաստով, որ անկառավարելի սուբյեկտի է վերածվել։ Հիմա երբ ասում են՝ փիղը մտել է սենյակ և աջուձախ է անում անընդհատ, այս վիճակն է։ Մնացածը թուրքական բնազդն է՝ հայությանը պատճառել նյութական, տնտեսական, քաղաքական, ռազմական և այլ վնասներ՝ լուծելով, իրենց հաշվարկով, պատերազմի խնդիրը, որն Արցախի ոչնչացումն է՝ որպես հայկական մարզ։ Նրանք ժամանակին հատուկ օրենքով Միլի Մեջլիսի որոշումով Արցախի կարգավիճակը վերացրել են, ինչը, երևի, մեզ մոտ լավ չեն հիշում։ Այս փուլում իրենք այս խնդիրն են լուծում։ Կա մի բան, որ հայկական կողմը պետք է ուշադիր լինի, հավանաբար՝ Ադրբեջանում ոչ այնքան տեսանելի, բայց խիստ անկայունություն կա՝ մաֆիա, կլան, լեզգիններ, թալիշներ, ազգային ազատագրական պայքարի սիմպտոմներ և այս բոլորը միավորելով՝ ստացվում է, որ այսօր սա պետք է լիներ կամ վաղը։ Ընդ որում, ասեմ, սա ոչ անհայտ ձևով է լինում, որովհետև ՄԱԿ-ում պանթյուրքիստների պարագլուխը կամ Հիտլերի տեղապահը հայտարարեց՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Հետևապես՝ դա նաև կարգախոս է։

– Արդյո՞ք այս հարձակումը մեզ համար անակնկալ կարելի է համարել։ Քանի օր է՝ Ադրբեջանում զորահավաք էր, մեքենաներ էին բերվում սահման, ԱՄՆ դեսպանատունը կոչ արեց իր քաղաքացիներին չայցելել Հայաստան- Ադրբեջան սահման, կան այլ գործոններ ևս։ 

– Ասեմ հետևյալը՝ կա ուրիշ բան․ տանկերը, սմերչները հնարավոր չի շարժել և տարածքում դա չտեսնեն, հետևապես՝ էլ ի՞նչն է պատերազմ չլինելու հաստատումը։ Երեկ չէ առաջին օրը վարչապետն ասեց՝ հատուկ մեսիջներ թե ինչ են ուղեկցվում․․․ և անակնկալ չի և անակնկալ չի եղել։ Ամերիկացիների պարագայում ասեմ՝ ԱՄՆ-ն, որին ես միշտ համարել եմ բարեկամ պետություն ու նաև մի ժողովուրդ, որը երախտապարտ է 1919 թվականին, եթե զգուշացրել է սահմանային գոտի այցի մասին, ինքը շատ հստակ կարող է ՆԱՏՕ-ի քիթը տրորել։ Ես առաջարկում եմ՝ ԱՄՆ-ն թող առաջ գնա ավելի, այդ հայտարարությունից առաջ կարող է Թուրքիային զսպել, և ոչ ոք չի կարող ասել՝ Թուրքիայի նկատմամբ ազդեցությունը թույլ է։ Տագնապելու բան չկա, պիտի հանգիստ պատերազմը վարել, սա իմ գնահատականով միջին ծանրության պատերազմ է, նախորդ պատերազմը չի՝ Ապրիլյանը չի, Տավուշում ադրբեջանցիները փորձեցին պատերազմի նախադրյալները ցույց տալ, և մեր բանակը գործեց հրաշալի։

– Նկատենք, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ երկու ուղղությունից էր պատերազմը, հիմա սահմանի ողջ երկայնքով է։ Դուք ասացիք, որ այս պատերազմը միջին ծանրության է, դա ի՞նչ է նշանակում։

– Դա նշանակում է, որ լրջագույնս պիտի պատրաստված լինենք։ Ես չեմ ուզում մեր ռազմական ղեկավարության գործերի մեջ մտնել, ես վստահ եմ, որ իրենք ավելի լավ գիտեն ինձանից, բայց հիմա իսկական ժամանակն է՝ Արցախի պաշտպանական դիրքերի միջոցով մաշել Ադրբեջանին տեղային կամ ինքնապաշտպանական մարտերով, Ադրբեջանի ուժն ու հակահարձակման անցնել, և պատերազմը տեղափոխել Ադրբեջանի տարածք։ Կարծում եմ՝ այդպես է լինելու, որովհետև մեր զինվորի կայունությունը մենք տեսել ենք, նոր սերնդի գեներալիտետի ռազմական գործողությունների կառավարման արվեստը տեսել ենք Տավուշում և Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության, ինչու ոչ, վարչապետի՝ քաղաքական որոշումներ կայացնելու կարողությունը ճգնաժամային պահին մենք տեսել ենք։ Հիմա ժողովուրդը պետք է պատրաստ լինի, ես գոհ եմ, որ ռազմական դրություն է հայտարարվել, մասնակի զորահավաք է՝ իրադրությանը համապատասխան։ Սա հետհեղափոխական Հայաստանի իսկական փորձությունն է և մեր ժողովրդի ոգեղենությունը շատ կարևոր է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան