Պետք է պատրաստ լինենք, որ սա կարող է վերածվել նաև Հայաստանի դեմ սադրանքի․ Սեյրան Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.09.2026 | 01:11
ԱԺ պատգամավորներին Անկախության 35-ամյակի առթիվ պարգևավճարներ կտրվեն․ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կհրաժարվեն դրանցից
18.09.2026 | 23:14
Nestlé-ն և «Աշան»-ը մեկնաբանել են ընկերություններում ժամանակավոր կառավարում սահմանելու՝ Պուտինի հրամանագիրը
18.09.2026 | 23:00
Ադրբեջանը, Թուրքիան ու Ուզբեկստանը Ղարաբաղում, Նախիջևանում ու Կասպից ծովում զորավարժություններ կանցկացնեն
18.09.2026 | 22:46
Մ-4 ճանապարհին կանխվել է քարաթափման վտանգը․ վտանգավոր ժայռաբեկորները հեռացվել են
18.09.2026 | 22:25
Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները
18.09.2026 | 22:11
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.09.2026 | 21:48
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
18.09.2026 | 21:30
Իլհամ Ալիևն իր ընտանիքին պատկանող հերթական բիզնես օբյեկտն է բացել
18.09.2026 | 21:14
Բաքուն արձագանքել է Փարիզի՝ Ադրբեջան ուղևորությունների վերաբերյալ նախազգուշացմանը
18.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ադրբեջանը հարված է հասցնում խաղաղության պրոցեսին․ պատերազմի սպառնալի՞ք, թե ավելին ստանալու քայլ
18.09.2026 | 20:50
Հեռախոսներ, նոթբուքեր ու 190 մլն դրամի վնաս․ ՊԵԿ-ը բացահայտել է ստվերային ներմուծման սխեմա
18.09.2026 | 20:39
Գերագույն հոգևորդ խորհուրդը դատապարտելի է համարել իշխանությունների կողմից «Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը»
18.09.2026 | 20:28
ՀՀ նախագահը և Իշխան Զաքարյանը քննարկել են 2028-ի համահայկական խաղերին ընդառաջ կատարված աշխատանքները
18.09.2026 | 20:15
Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի հետ

– Պարո՛ն Օհանյան, առավոտից Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի սահմանների երկայնքով։ Հակառակորդը ծանր սպառազինություն, հետևակ է գործի դրել և գրոհի է ենթարկում Արցախի դիրքերը բոլոր ուղղություններով։ Քաղաքացիական անձանց շրջանում վիրավորներ ու մահեր ունենք։ Հակառակորդը զինտեխնիկայի, մարդկային կորուստներ ունի։ Ձեր կարծիքով՝ Ադրբեջանն ինչո՞ւ է սկսել այս հարձակումը։

– Իրադրությունը վերջին ժամանակահատվածում զարգանում էր, գտնում եմ, որ սա հերթական թուրք-ադրբեջանական սադրանքն է Արցախի նկատմամբ։ Եվ մենք պետք է պատրաստ լինենք, որ այն կարող է նաև վերածվել Հայաստանի դեմ սադրանքի, որին դիմագրավելուն մենք պետք է պատրաստ լինենք։ Դիմագրավելու միակ ճանապարհը համախմբվելն է իշխանությունների և Հայկական բանակի շուրջը, ճիշտ դիվանագիտական և ռազմա-դիվանագիտական գործունեություն ծավալելը մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում։ Վերջին ժամանակներում մենք ակնհայտորեն տեսնում ենք տարածաշրջանում ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի հեռահար նպատակները՝ ընդլայնելու իր ազդեցության գոտիները, ընդ որում՝ նաև ազդեցության գոտին Հարավային Կովկասում, ինչի ուղղությամբ էլ իրենք սանձազերծել են նշված գործողությունները։

– Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում քննարկվել են սանձազերծված ռազմական լայնամասշտաբ գործողություններին հակազդելու, Զինված ուժերի կողմից դրանց արժանի հակահարված տալու և հետագա քայլերին վերաբերող հարցեր: Ձեր գնահատմամբ՝ ինչի՞ մասին է խոսքը։

– Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Զինված ուժերն պաշտպանական քաղաքականության ակտիվ գործունեության մաս են, որի շրջանակում Զինված ուժերի և երկրի կառավարումը խաղաղ պայմաններից փոխանցվում է պատերազմական ժամանակահատվածի, իրականացվում է Զինված ուժերի համալրում՝ զորահավաք պատրաստության շրջանակում, և Զինված ուժերը պատրաստ են իրենց առջև դրված թե՛ պաշտպանական, թե՛ հակահարձակողական գործողություններ իրականացնելու։ Անվտանգության խորհրդի նիստում նշված հարցերը քննարկվում են, հավանություն է տրվում ռազմական դրություն մտցնելուն, հետո այդ ամենը քննարկվում է Կառավարության կազմով, այնուհետև Զինված ուժերը բերվում են լրիվ պատրաստականության վիճակի ու կատարվում է երկրի պաշտպանության խնդիրը։

– Ապրիլյան պատերազմում ՀՀ Զինված ուժերը Դուք էիք ղեկավարում։ Ըստ Ձեզ՝ արդյո՞ք կարող են այս գործողությունները վերածվել ավելի մասշտաբային պատերազմի, քան Ապրիլյանն էր։

– Գիտեք, ամեն ինչ էլ հնարավոր է։ Զինված ուժերը միշտ էլ պատրաստ պետք է լինեն պաշտպանողական գործողությունների։ Իմ տեղեկությամբ՝ այս գործողությունները ծավալով ավելի մեծ են, քան 2016 թվականի ապրիլյան գործողությունները, բայց ես խորհուրդ կտայի, որպեսզի մենք լսենք միայն ու միայն Պաշտպանության նախարարության տեղեկատվությունը, որովհետև իրենք են լիարժեք տիրապետում իրադրությանը և իրենք կարող են տեղեկություն տալ մեր հանրությանը։

– Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» կարգախոսն է առաջ քաշել։ Հայկական բանակն ադրբեջանական ագրեսիան չեզոքացնելու և պատերազմը նրա տարածքում ավարտելու ի՞նչ միջոցներ ունի։ Ձեր կարծիքով՝ արդյո՞ք կարող են օգտագործվել ամենամեծ տրամաչափի ու ամենահեռահար միջոցները։

– Ես գտնում եմ, որ պաշտպանության նախարարի հայտարարությունը նախկինում և այսօր էլ տեղին է։ Մենք ունենք ռազմավարական զսպման համապատասխան մեխանիզմներ՝ թե՛ ուժային, թե՛ քաղաքական։ Եվ այդ առումով Հայաստանի Հանրապետության Զինուժը ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին կիրականացնի այս սադրանքը զսպելու և խաղաղություն պարտադրելու գործողություններ։

Ռոբերտ Անանյան