Զորահավաքի ենթակա անձանց կոմիսարիատներից իրազեկելու են տարբեր մեթոդներով․ Արծրուն Հովհաննիսյան
Factor.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ զինկոմիսարիատները զորահավաքի մասին իրազեկելու են զորահավաքի ենթակա մարդկանց։ Նրա խոսքով՝ իրազեկումները կարող են լինել հեռախոսով, SMS-հաղորդագրություններով, հայտարարություններով կամ այլ մեթոդներով։