ԱԺ հատուկ նիստը հետաձգվեց
Քաղաքականություն
27.09.2020 | 16:21Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու որոշման՝ ուժի մեջ մտնելուց հետո իրավունքի ուժով անհապաղ հրավիրված Ազգային ժողովի հատուկ նիստը հետաձգվել է անհայտ ժամանակով։
Այն պետք է տեղի ունենար ժամը 16:00-ին։ Սակայն հայտարարվեց, որ այն նախատեսված ժամին չի լինի։ Պատգամավորները որևէ պատասխան չեն տալիս, թե ինչն է հետաձգման պատճառը։
Նարեկ Կիրակոսյան