ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է մարտական դիրքեր
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 24-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն այցելել է 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի մարտական դիրքեր։
«Գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին զեկուցվել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակը, ինժեներական և ամրաշինական աշխատանքների ընթացքը:
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ցուցումներ է տվել զորամիավորման հրամանատարին մարտական հերթապահության արդյունավետության բարձրացման վերաբերյալ, անբասիր ծառայության համար խրախուսել մի շարք զինծառայողների»,- ասված է հաղորդագրությունում: