Ինչո՞ւ է Ադրբեջանում պահեստազորի հավաք իրականացվում․BBC-ի անդրադարձը ադրբեջանական մոբիլիզացիային  

Լուրեր

12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
Բոլորը

Ադրբեջանում  պահեստազորի հանկարծակի հավաք է սկսվել։ Վաղուց զորացրվածներին  կանչում են զիկոմիսարիատներ ու միանգամից ուղարկում  զորավարժությունների , իսկ փողոցներում էլ ոստիկանությունը բանակի կարիքների համար առգարվվում է մեքենաները։ Այս ամենով հանդերձ՝երկրում ոչ ռազմական դրություն է հայտարարվել, ոչ էլ համընդհանուր զորահավաք։ Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին   գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Հրապարակված հոդվածում ներկայացվում է  մի ամուսինների պատմություն, թե ինչպես են ամուսնուն տարել զորահավաքի ու մի շարք հետաքրքիր մանրամասներ բացահայտում։

«Երկուշաբթի առավոտյան Ֆուադը, նրա ու կնոջ անունները փոխված են, պատրաստվում է գնալ աշխատանքի, երբ զանգում են զինկոմիսարիատից։ Բանակում 20 տարի առաջ ծառայած Ֆուադը պահեստազորում էր։

«Նրան կանչեցին զինկոմիսարիատ՝ասելով, որ պետք է գրանցվի։ Գնացել է այնտեղ ու անհետացել,- պատմել է նրա կինը՝ Սևդան։ Սևդան իր տեղը չի գտել անհանգստությունից մինչև կեսգիշերին ամուսինը զանգել ու ասել է, որ հավաքների  են տարել։ Նրա խոսքով ՝ սկզբում ենթադրվում էր, որ ամուսինը հավաքին լինելու է 15 օր, սակայն ավելի ուշ, ամուսինը զանգել է   ուրիշի հեռախոսից, քանի որ իրենը վերցրել են ու հաղորդել, որ ժամկետը երկարաձգվում է երկու ամիս», – գրում է լրատվամիջոցը։ Փաստորեն, զորահավաքը Ադրբեջանում տևելու է երկու ամիս, ըստ այս հոդվածի։

Լրատվամիջոցը նաև գրում է, որ Ադրբեջանում սկսվել է պահեստազորի զինվորականների հավաքագրում, որի մասին հաղորդել է Ադրբեջանի ԶՈՒ զորակոչի  ու հավաքագրման պետական ծառայությունը։ Բացի այդ հոդվածում խոսվում է այն մասին, որ սեպտեմբերի 21-ից Ադրբեջանի քաղաքացիները կիսվում են այն հաղորդագրություններով, որ ոստիկանությունը առգրավվում է իրենց մեքենաներն ու տանում առանձին կայանատեղի։ ՆԳՆ տարածած հայտարարության մեջ էլ նշվում է, որ ոստիկանությունը գործում է «ռազմական տեխնիկայի գրանցման կանոններով», որը հաստատված է կառավարության կողմից։

BBC-ն նաև գրում է, որ չնայած Ադրբեջանում հանընդհանուր զորահավաք ու ռազմական  դրություն հայտարարված չէ, մարդիկ անհանգիստ են, իսկ տեղի քաղաքական գործիչներն էլ քննարկում են Հայաստանի հետ նոր պատերազմի հավանականությունը։

Թեմայի շուրջ ադրբեջանցի փորձագետներից մեկնաբանություն ստանալու լրատվամիջոցի բոլոր փորձերը ապարդյուն են եղել։

Բրիտանացի քաղաքագետ, Կովկասի  հակամարտությունների հետազոտող Լոուրենս Բրոերսն էլ BBC-ի հետ զրույցում վստահություն է հայտնել, որ ո՛չ Հայաստանը, և ո՛չ էլ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմով շահագրգռված չեն։

«Այս տարվա հուլիսին ու 2016թ-ի ապրիլին մենք տեսանք, որ սահմանային լանդշաֆտն ու ենթակառուցվածքը կանխում են լայնամասշտաբ պատերազմի հնարավորությունը։ Առավել հավանական է փոքր մասշտաբի էսկալացիան»,-ասել է նա։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վագիֆ Դարգյահլին  լրատվամիջոցին հրաժարվել է մեկնաբանություն տալ  հուլիսյան իրադարձությունների կրկնման հնարավորության հարցի շուրջ։

BBC-ն նաև ընդգծում է, որ Ղարաբաղյան հակամարտությունն ու Հայաստանի հետ հարաբերությունների հարցը ամենացավոտ թեման է ադրբեջանական հասարակության մեջ, որին չի կարողացել ստվերել նույնիսկ կորոնավիրուսի համավարակը։

Էմմա Չոբանյան