ՀՀ վարչապետի շնորհակալագրերով են խրախուսվել 100-ից ավելի բուժաշխատողներ և պետական կառավարման համակարգի աշխատակիցներ

Լուրեր

17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
17.09.2026 | 18:10
ՄԻԵԴ-ի ՀՀ-ի դեմ որոշում է կայացրել // ԿԸՀ նախագահը հայտնել է հունիսի 7-ին կիբեռհարձակման մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման և բուժման գործում ցուցաբերած նվիրումի և բարեխիղճ աշխատանքի համար ՀՀ վարչապետի շնորհակալագրերով են պարգևատրվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի և այլ բժշկական հաստատությունների ավելի քան 100 բուժաշխատողներ: ՀՀ անկախության 29-ամյակի առթիվ՝ աշխատանքային գործունեության ընթացքում ներդրած ավանդի, կատարած բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի, նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակի դեմ պայքարի գործում ցուցաբերած բարձր պատասխանատվության և նվիրումի համար ՀՀ վարչապետի շնորհակալագրերով են խրախուսել նաև պետական կառավարման համակարգի մի շարք աշխատակիցներ:

Շնորհակալագրերը հանձնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Իր խոսքում վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է. «Նախ՝ թույլ տվեք շնորհավորել բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ: Սեպտեմբերի 21-ը, թերևս, Հայաստանի Հանրապետության ամենակարևոր տոներից մեկն է, եթե ոչ ամենակարևորը: Կարծում եմ՝ հենց այդ տոնի շրջանակում լավագույն առիթն է նշելու և առանձնակի ուշադրության արժանացնելու մեր այն քաղաքացիներին, ովքեր առանձնահատուկ և կարևոր դերակատարություն են ունեցել և շարունակում են ունենալ մեր հանրային կյանքում»: Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ինչպես Հայաստանը, այնպես էլ ամբողջ աշխարհն անցնում է բավականին դժվար մարտահրավերների միջով: «Պետք արձանագրենք՝ չնայած կորոնավիրուսի համավարակն ավարտված չէ, այնուամենայնիվ, մեր կառավարությունը՝ ձեր անմիջական մասնակցությամբ և շնորհիվ կարողացել է և կարողանում է համաչափ միջոցներ ձեռնարկել և դիմակայել այս ճգնաժամին»,-ասել է Էդուարդ Աղաջանյանը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ իրենց կատարած անձնվեր աշխատանքի համար և վստահություն հայտնել, որ այն կրելու է շարունակական բնույթ: «Ցավոք, համավարակը չենք կարող համարել ավարտված և հաղթահարված, ուստի բոլորիս մաղթում եմ անսպառ ուժ ու եռանդ հետագա աշխատանքների իրականացման ճանապարհին»,-ասել է Էդուարդ Աղաջանյանը: