Խունդկարյանն իմ նախընտրելի թեկնածուներից մեկն է եղել, բայց դա զրո նշանակություն ունի. Հրայր Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.08.2026 | 22:57
Վրաստանի նախագահը ներում է շնորհել 9 ակտիվիստի․ նրանցից մեկին ՌԴ արտաքսում է սպառնում
28.08.2026 | 22:45
Գավառում 5 ինքնաձիգ, ատրճանակ և տարբեր տրամաչափի փամփուշտներ են հայտնաբերել․ 3 անձ ձերբակալվել է
28.08.2026 | 22:24
Օգոստոսին Ուկրաինան 21 անգամ հարձակվել է ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա. նավթի մշակումը հասել է վերջին 20 տարվա նվազագույնին
28.08.2026 | 22:10
Թուրքական ԱԹՍ-ն խախտել է Հունաստանի օդային տարածքը․ հունական F-16 կործանիչները որսացել են այն
28.08.2026 | 21:58
Օգոստոսի 31-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.08.2026 | 21:42
Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է հանձնվել
28.08.2026 | 21:27
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
28.08.2026 | 21:11
Հայաստանի արտաքին քաղաքականության շարունակականությունը պահպանվում է նոր իրողությունների պայմաններում. Միրզոյան
28.08.2026 | 21:10
Պուտինը մտադիր է Փաշինյանի հետ քննարկել Հայաստանում ընդդիմության առաջնորդների կալանավորման հարցը
28.08.2026 | 20:54
Ադրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր ունեցող երկրների ցանկում
28.08.2026 | 20:37
Վաղ աշնանային և ուշ գարնանային ցրտահարության ժամկետները Հայաստանում
28.08.2026 | 20:26
Փաշինյանը դիվանագետներին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու առաջիկա ծրագրերը
28.08.2026 | 20:10
Ռուսաստանից ներմուծումը նվազել է 642 մլն դոլարով․ դեպի ԱՄԷ արտահանվող ոսկու ծավալը նույնպես կրճատվել է
28.08.2026 | 19:55
Սև ծովում ադրբեջանցի նավաստիներով բեռնատար նավ է խորտակվել
28.08.2026 | 19:41
Սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի տեսական քննությունները կանցկացվեն նոր կարգով
Բոլորը

Ես արդեն հայտարարել եմ, որ չեմ մասնակցի ՍԴ աշխատակարգային նիստին և ՍԴ նախագահի քվեարկությանը, քանի որ տպավորություն ունեմ, որ այն դրսից ուղղորդված է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը:

«Իմ ունեցած չճշտված տեղեկություններով՝ երեկվա իմ հայտարարությունից հետո որոշակի այլ սցենարներ են քննարկվել, բայց ինչ սցենարով էլ գնան, միևնույն է»,-ասաց նա՝ հստակեցնելով, որ նորից առաջադրումներ անելու հարցն է քննարկվել քաղաքական շրջանակների կողմից:

«Եթե իմանամ, որ չկա դրսից ազդեցություն, ՍԴ-ն ինքնուրույն է իր քայլերն անում, այդ դեպքում, բնականաբար, կմասնակցեմ ՍԴ նիստին: Ինքնին, որ ՍԴ նախագահի մեկ թեկնածու է, դա լավ հանգամանք չի»,- ասաց Թովմասյանը։

Նա հավելեց, որ եթե միակ թեկնածուն չհավաքի բավարար թվով ձայներ, ապա կլինեն նոր ընտրություններ:

Հրայր Թովմասյանը նաև ընդգծեց, որ Երվանդ Խունդկարյանն իր նախընտրելի թեկնածուներից մեկն է եղել: «Երբ ես թվարկել եմ, թե ով կարող է լինել ՍԴ նախագահ, ինքը եղել է այդ շարքում, բայց դա զրո նշանակություն ունի: Եթե իմ ամենանախընտրելի թեկնածուն էլ լինի, բայց ընտրության գործընթացը դրսից ուղղորդված լինի, իմ վարքագիծը սա է լինելու,- ասաց Թովմասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: