ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ ըմբիշ Աֆքարիին մահապատժի ենթարկելու համար

Լուրեր

22.05.2026 | 20:30
Կալուգացի օլիգարխ Սամվել Կարապետյանը չհերքեց, որ ՌԴ ԱԴԾ աշխատակից է եղել․ փորձեց հեգնել՝ սլաքներն ուղղել այլ տեղ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 20:15
Առաջատարը ԶՈՒ-ն է, Հայ առաքելական եկեղեցուց գոհ է հարցվածների 67 %-ը
22.05.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի ավտոտնակից ինչ-որ փաթեթ տարան իրավապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 19:47
Ռուսաստանը և՛ սպառնալիք, և՛ գործընկեր․ ինչ են ցույց տալիս IRI-ի հարցման արդյունքները
22.05.2026 | 19:33
Պարզ է` իր այն թիմակիցն է ինֆորմացիա փոխանցել, ում հետ մտերիմ է. Հակոբյանը` Թևանյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 19:25
SpaceX-ը չեղարկել է Starship հրթիռի արձակումը մեկնարկից 28 վայրկյան առաջ
22.05.2026 | 19:11
Նոր թվեր՝ IRI-ից․ ովքեր են առաջատարներն ընտրություններից երկու շաբաթ առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 19:06
IRI․ Հայաստանի բնակիչների 61%-ը կարծում է, որ երկիրը գնում է ճիշտ ուղղությամբ
22.05.2026 | 19:00
Փաշինյանը բռնագաղթած արցախցուն ասաց՝ ինչո՞ւ չես մեռել․ հարց եմ տալիս՝ Ալիևը քեզ նսեմացրեց, ինչո՞ւ ինքնասպան չեղար․ Հովսեփ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 18:50
Վարչական շրջանի ղեկավարին կհարցնեք. Ավինյանը` Նոր Նորքի փոսերը լցնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 18:42
«Ստեղ դվայնոյ են տալի․ «Մեր ձևով»-ից դուրս եկա, ԲՀԿ մտա»․ նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 18:30
Երկրորդ ֆուտբոլիստը, որը հաղթում է երեք եվրագավաթներում
22.05.2026 | 18:23
Քոչարյանը հրճվում է. ունեմ կասկածներ` այնպես են անում, որ հայ արտադրողները խնդիրներ ունենան ՌԴ-ում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 18:19
Ազդանշան է առաջնահերթությունների մասին. Օվերչուկը` ԵՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի չմասնակցելու մասին
22.05.2026 | 18:10
Պետդումայի խոսնակը ՀՀ-ին մեղադրել է «ոչ բարեկամական» դիրքորոշման համար // «Ուժեղ Հայաստան»-ի համակիրներ են ձերբակալվել. ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի մի շարք պաշտոնյաների նկատմամբ՝ մարդու իրավունքների  կոպիտ խախտումների համար։ Պատժամիջոցներ են կիրառվել նաև այն դատավորի նկատմամբ, որը մահապատժի վճիռ է կայացրել իրանցի հայտնի ըմբիշի գործով, գրում է Reuters-ը։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ են սահմանել Շիրազի, Ադել Աբադի հեղափոխական դատարանի 1-ին մասնաճյուղի դատավորներ Սեյեդ Մահմուդ Սադաթիի ու Մոհամադ Սոլթանիի նկատմամբ։ Պատժամիջոցների թիրախում են հայտնվել նաև Ուրմիայի և Վաքիլաբադի ուղղիչ հիմնարկները:

Իրանի ու Վենեսուելայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը հայտարարել է, որ պատժամիջոցների թիրախում է հայտնվել այն դատավորը, որը մահապատժի է դատապարտել իրանցի հանրահայտ ըմբիշ Նավիդ Աֆքարիին:

«ԱՄՆ-ն հանձնառու է պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր ժխտում են Իրանի ժողովրդի ազատությունն ու արդարությունը»,- ասել է Էլիոթ Աբրամսը։

Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 27-ամյա Նավիդ Աֆքարին ձերբակալվել և մահապատժի է դատապարտվել 2018 թվականի հակակառավարական ցույցերին մասնակցելու մեղադրանքով, ինչպես նաև Շիրազ քաղաքում անվտանգության աշխատակցի սպանության համար։