Եթե համայնքապետերը հմտացել են կոռուպցիոն գործարքներում, ապա ինչպե՞ս պետք է իրենց այլ կերպ պահեն. Վարուժան Հոկտանյան

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանին, որը հայաստանյան կոռուպցիայի ուսումնասիրության մեծ փորձ ունի, զարմացրել է ՀՀ նախագահի ելույթը ՏԻ և տարածքային կառավարման մարմինների խորհրդաժողովի ժամանակ: Հատկապես նա ուշադրություն է դարձրել նախագահի բացատրությունների վրա, թե ինչու են մինչ օրս ներվել համայնքապետերի կողմից կատարվող չարաշահումները:

«Ներողամիտ ենք եղել, որովհետև համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա, և այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսևորումներ», – ասել է Ս. Սարգսյանը: Ըստ Վարուժան Հոկտանյանի, սա շատ յուրօրինակ բացատրություն է, որը նշանակում է, որ նախագահը աչք է փակել կոռուպցիայի վրա:

«Ինչպես ես հասկացա, խոսքն այն է, որ համայնքապետերին ձեռք չեն տվել, որ համակարգը կայանա: Իհարկե շատ երկրներում նախնական կուտակման շրջանում «թալանչիական» կապիտալներ են ձևավորվել՝ օրենքի խախտումով: Հավանաբար, այս տրամաբանությունն է Հայաստանում աշխատում»,- Factor.am-ի հարցին, թե նախագահի ելույթը հակակոռուպցիոն էր, դրական, թե հակառակը՝ խոստովանություն էր կոռուպցիայի մասին, հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչը պատասխանեց. «Դրական կողմը կասկածելի է, իսկ բացասականն այն է, որ եթե համայքների ղեկավարները հմտացած են եղել կոռուպցիոն հանցագործություններում, ապա ինչպե՞ս նրանք իրենց այլ կերպ կպահեն: Սա դառնում է արդեն նորմ: Կա ավելի լուրջ հանգամանք, որը պետք է նշվի: Որպես կանոն, այս համայնքապետերի  համակարգը «սուրբ» գործ է արել՝ ծառայություններ է մատուցել իշխանությանը ընտրությունների ժամանակ: Այս պայմաններում հայտնի չէ, թե սրանից հետո ում վրա է հույս դնելու իշխանությունը»:

Դատախազությունը արդեն հայտարարել է, որ ուսումնասիրելու է նախագահի հայտարարությունը: Բայց արդյո՞ք որևէ լուրջ քայլ կհետևի այս ուսումնասիրությանը: «Հայտարարելը՝ կհայտարարեն, բայց դա ոչինչ չի նշանակում: Եկեք սպասենք գործերի»,- եզրափակեց Հոկտանյանը: 

Սյուզան Սիմոնյան