Ադրբեջանի սահմանամերձ գյուղերում բնակիչների տների բակերում ապաստարանների կառուցման աշխատանքներ են ընթանում

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը ռեպորտաժ է պատրաստել երկրի սահմանամերձ գյուղերից մեկից՝ ներկայացնելով, թե իրավիճակ է այնտեղ։

Նշենք, որ պարբերաբար տեղեկություններ են հայտնվում այն մասին, որ հուլիսին տեղի ունեցած մարտերից հետո Ադրբեջանի առաջնագծին մոտ գտնվող ու սահմանամերձ գյուղերում ակտիվորեն ռազմական նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։

Լրագրողները եղել են Աղդամ գյուղում և համոզվել, որ իսկապես բավական ակտիվ աշխատանքներ են տարվում։ Բնակիչներն իրենք են տների բակերում ցույց տալիս փորված խրամատները, կառուցվող ապաստարանները ու պատմում իրավիճակի մասին։ Նշենք, որ այս բնակավայրի մայրուղու երկայնքով էլ ամրացված են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները։

Ի դեպ՝ Ադրբեջանի տարբեր բնակավայրերում ու գյուղերում Թուրքիայի դրոշների ներկայությունը հուլիսյան մարտերից հետո սովորական երևույթ է դարձել, որով փորձ է արվում ևս մեկ անգամ բնակչության շրջանում ամրապնդել երկրում  թուրքական բանակի տեղակայման անհրաժեշտությունը։

Ադրբեջանի սահմանամերձ շրջանում ակտիվ նախապատրաստական աշխատանքերի մասին ավելի վաղ հաղորդել էր նաև BBC-ի ադրբեջանական ծառայությունը։ Ի դեպ՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես դեռևս որևէ կերպ չի մեկնաբանել սահմանամերձ շրջաններում իրականացվող աշխատանքները։

Էմմա Չոբանյան