«Ֆրեզենի» տնօրենը պնդում է՝ հեմոդիալիզի շուկայում մրցակցությունն ի վնաս որակի է, «Դոն Պիպոն» էլ իր քեռին չէ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Հեմոդիալիզի սարքավորումներ ներկրող «Ֆրեզեն» ընկերության տնօրեն Հրանտ Պիվազյանը դիմել է Factor.am-ի խմբագրություն արձագանքելով հեմոդիալիզի պարագաների վաճառքով զբաղվող «Խաչպար» ընկերության տնօրեն Սմբատ Բալասանյանի հայտարարություններին։

Բալասանյանը հիշեցնենք, մեզ հետ զրույցում նշել էր, որ հեմոդիալիզի սարքերի տեխնիկական բնութագրերի փոփոխման արդյունքում իր ընկերությունը կարողացել է մի շարք հիվանդանոցներում հայտարարված մրցույթում հաղթող ճանաչվել, ինչը նախկինում, իր հավաստմամբ, հնարավոր չէր, և որ այդ շուկայում երկու հիմնական խաղացողներ են եղել, որոնից մեկը՝ «Ֆրեզենը», կապված է Դոն Պիպո մականվամբ հայտնի Արթուր Ասատրյանի հետ։

«Երկու տարի շարունակ տարբեր պատեհ-անպատեհ առիթներով շահարկվում է այդ անունը՝ Արթուր Ասատրյանի, ես ցանկանում եմ ասել, որ ես նման ազգանունով քեռի չունեմ, իմ մայրը Արթուր Ասատրյան անուն-ազգանունով եղբայր չունի։ Բարեկամական կապ ունենք, բայց այդ անձնավորությունը երբեք չի միջամտել մեր գործերին, անգամ չգիտի, թե ինչ է հեմոդիալիզը, եթե կան փաստեր, փաստաթղթեր, որ նա որևէ կապ ունի մեզ հետ՝ թող բերեն, ես ասեմ՝ ճիշտ եք, ես սուտասան եմ, դուք ճիշտասան եք»,- նշեց գործարարը։

Ըստ «Ֆրեզենի» տնօրենի՝ նախկինում գնումների մրցույթներին մասնակցելու խոչընդոտ չի եղել, նա նշում է, եթե կան փաստեր կամ անուններ, թե ովքեր են խոչընդոտել թող հրապարակեն։ Գործարարը հակադարձելով իր մրցակցկին պնդում է, եթե անգամ պետական հիվանդանոցներում արգելքի էլ հանդիպած լինեին, մասնավոր հիվանդանոցների կարող էին դիմել։

Անդրադառնալով «Խաչպար» ընկերության տնօրենի մյուս պնդմանը, թե պետությունը ներկայումս առկա մրցակցության պայմաններում կարողացել է մեծ թվով գումար խնայել, Պիվազյանը նշեց, թե դա արվել է որակի հաշվին։ Մինչդեռ հիշեցնենք, որ «Խաչպար» ընկերության հիմնադիրը հայտարարում էր, որ դժգոհություններ՝ որակի հետ կապված, չկան։ Պիվազյանը, սակայն, ասաց, որ հիվանդանոցներից արդեն իսկ դժգոհություններ է ստացել, բայց դրանք կհրապարակի դատարանում։ Նրա խոսքով՝ հիմա շատ մանրամասներ չի հայտնի, քանի որ հեմոդիալիզի հայտնի գործով ունի վկայի կարգավիճակ․ կխոսի դատարանում։

«Խաչպար» ըներության տնօրենին էլ իր հերթին մեղադրեց հեմոդիալիզի գործով ամբաստանյալներից Գևորգ Խաչատրյանի հետ մտերիմ լինելու համար։

Հիվանդանոցներից հեմոդիալիզի սարքերի վերաբերյալ դժգոհությունների առկայության կամ բացակայության վերաբերյալ տվյալներ ստանալու համար Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմել է Առողջապահության նախարարությանը։ Տվյալները կհրապարակենք ստանալուն պես։

Մանրամասները՝ տեսանյութում։
Լիլիթ Շաբոյան