Ֆինանսական խնդիրները բոցաշունչ ելույթներով չեն կարող լուծվել. Ծովինար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
29.09.2026 | 20:00
Փաշինյանն ասում է՝ ՌԴ-ն ուզել է իշխանություն զավթել ՀՀ-ում, ու դեռ Պուտինի՞ն պիտի հանդիպի Մոսկվայում․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 19:52
Եվրահանձնաժողովի պատվիրակությունը Նախիջևան է այցելել․ Բաքուն կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
29.09.2026 | 19:43
Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից
29.09.2026 | 19:28
ՀՀ փոխվարչապետն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգի առանցքային ուղղությունները
29.09.2026 | 19:13
Ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա. ՆԳՆ
29.09.2026 | 19:00
ՌԴ-ն միջամտել է ՀՀ ընտրություններին, սանկցիաներ կիրառել՝ աջակցելով պրոռուսական ընդդիմությանը. ԵԽԽՎ զեկույցն է փաստում․ Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 18:45
Ահազանգ՝ Երևանում ФСБ-ի գործողությունների մասին․ ընդդիմադիր ռուսներին հետապնդո՞ւմ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 18:32
ՄԻՊ-ը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ է այցելել․ Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Խաչատրյանի հարցերից մի քանիսը լուծվել են
29.09.2026 | 18:30
ՌԴ-ում դատարանը Դուդին հեռակա կարգով կալանավորել է
29.09.2026 | 18:21
UFC-ի նախկին չեմպիոնը հայտնել է՝ որքան արժե չեմպիոնական գոտին
29.09.2026 | 18:10
Տիչինայի փողոցում զոհվածներից 2-ն Իրանի քաղաքացի են // Ձերբակալվել է թատերագիր Վահրամ Սահակյանը․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Այսօր Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրվել է «Վարկերի և ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների և վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման և այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումներ։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն ասաց, որ լսելով ելույթները՝ կարելի է հասկանալ, որ ֆինանսական գրագիտության խնդիր ունենք։

«Ֆինանսական համակարգի խնդիրները բոցաշունչ ելույթներով լուծել հնարավոր չէ, նույնիսկ եթե դրանք համեմված են քաղաքական էլեմենտներով։ Ելույթների մեծամասնությունը լսելուց ինձ համար հասկանալի է դառնում, որ այստեղ անելիք ունեն և՛ Կենտրոնական բանկը՝ այդ ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու մասով, և՛ մենք՝ Ազգային ժողովի պատգամավորները, և՛ բոլոր այն հասարակական կազմակերպությունները, որոնք անհանգստացած են քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու և նման ծայրահեղ վիճակներից նրանց դուրս բերելու համար»,- ասաց նա։

Պատգամավորը զարմանում է, երբ ասվում է՝ վարկը տնտեսվարողին տրամադրելով՝ նրան դատապարտում են սնանկության։

«Երբ խոսում ենք ինչ-որ վարկային արձակուրդի մասին և պահանջում ենք, որ տոկոսները չհաշվեն կամ սպառնալիքի լեզվով ենք խոսում, խնդրում եմ, շատ կարևոր է, որպեսզի հասկանանք, որ մենք գործ ունենք ուրիշ մարդկանց գումարների հետ»,- նշեց Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։