Թուրք կուսակցապետը Հայաստանը «սպառնալիք» է որակել

Լուրեր

26.09.2026 | 11:04
«Արհեստական բանականությունը կարող է մեկ միլիարդ մարդու մահվան պատճառ դառնալ»․ Բիլ Գեյթսը՝ ԱԲ-ի աղետալի հետևանքների մասին
26.09.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 26-ի դրությամբ
26.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.09.2026 | 23:40
Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 23:30
Դավիթ Թադևոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունները
25.09.2026 | 23:17
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
25.09.2026 | 23:09
Քննարկվել են հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունները
25.09.2026 | 22:55
Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
25.09.2026 | 22:37
Միրզոյանը և Անգոլայի իր գործընկերը համաձայնագիր են ստորագրել
25.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.09.2026 | 22:09
Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
25.09.2026 | 21:54
Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 21:42
Միրզոյանն ու Հունգարիայի փոխվարչապետը հանդիպում են ունեցել
25.09.2026 | 21:26
Հռոմի պապը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում քննադատել է ԱԲ-ն
25.09.2026 | 21:13
1997-ից պաշտոնավարող համայնքապետ՝ Լերմոնտովոյում, նախկինում ձերբակալված ղեկավար՝ Արզնիում․ այս կիրակի ազգային փոքրամասնությունների համայնքներում ընտրություններ են
Բոլորը

Թուրքիայի ծայրահեղ ազգայնական «Մեծ միություն» կուսակցության (BBP) նախագահ Մուստաֆա Դեսթիջին մամուլի ասուլիսում անդրադարձել է  սահմանագոտու Տավուշի հատվածում «հայկական գնդակից ադրբեջանցի զինվորի սպանությանը». գրում է ermenihaber-ը:

Սպանության մասին հաղորդագրություն է տարածել ադրբեջանական կողմը, ինչը, սակայն, չի հաստատվել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:

Դեսթիջին մասնավորապես, ասել է. «Ցանկանում եմ նշել, որ Ադրբեջանի դեմ կատարված հարձակումները մենք ընդունում ենք իբրև  մեր, Թուրքիայի Հանրապետության և թուրք ժողովրդի դեմ կատարված հարձակում»։

Նա շեշտել է, որ թյուրքական պետությունների, մասնավորապես Ադրբեջանի հետ սոցիալ-տնտեսական և ռազմական հարաբերությունները պետք է է՛լ ավելի զարգացնել և հավելել․ «Հաշվի առնելով մեր դեմ ուղղված սպառնալիքը, ինչպես դա երևում է Հայաստանի օրինակով,  մենք պիտի միասնական և համերաշխ լինենք ու ձեռք ձեռքի տանք»։