Միքայել Մինասյանի քրգործով նոր անձ է կալանավորվելու. ՊԵԿ նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.04.2026 | 21:33
Մանվել Խնձրցյանը և Վազգեն Թևանյանը տպավորիչ հաղթանակներով դարձան ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 20:38
Գարիկ Կարապետյանը` Եվրոպայի եռակի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը մեդալ չնվաճեց
25.04.2026 | 20:19
ՃՏՊ Չարենցավան քաղաքի Չարենցի փողոցում․ կան տուժածներ
25.04.2026 | 19:17
Հայաստանի Մ-17 հավաքականը Երևանում պարտվեց Հունգարիային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 19:00
Գուցե կան տողատակեր, որոնցից տեղյակ չենք, բայց չենք կարող Ցեղասպանության վրա խաչ քաշել. Արա Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:58
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում պարտվեց Զաուր Ուգուևին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:26
Գազայի հատվածում անցկացվում են առաջին ընտրությունները 2006 թվականից ի վեր
25.04.2026 | 18:02
Փաշինյանը ներկա է գտնվել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը
25.04.2026 | 17:26
Ինչ գործ բռնել եմ, միշտ ստացվել է, միայն 2021-ին չի ստացվել․ Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:31
Ես դատում եմ և պատրաստ եմ այդ նույն դատով դատվել․ Փաշինյանը՝ քաղաքացուն․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:15
Պատրաստ ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ բանակցություններին Ադրբեջանում. Զելենսկի
25.04.2026 | 15:40
Մեզ պետք է հասկանալ՝ ինչքան երջանիկ ենք, որ ունենք Հայաստանի Հանրապետությունը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 15:08
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը երկու տպավորիչ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ
25.04.2026 | 14:28
Իշխանափոխությունից հետո համաներում ենք հայտարարելու․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 14:09
«Բավարար առաջադիմություն ունեցող ուսանողների համար Ակադեմիական քաղաքում կրթությունը կլինի անվճար»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի քրգործին:

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Միքայել Մինասյանին կալանավորելու՝ քննիչի միջնորդությունը։ ՊԵԿ բացահայտումների արդյունքում դատարանը հերթական անգամ որոշում է կայացրել Միքայել Մինասյանին կալանավորելու մասին։ Մեղադրանքը լրացվել էր՝ կապված Շոտլանդիայում հաշվառված օֆշորային մի կազմակերպության բաժնետեր լինելու և եկամուտը չհայտարարագրելու հետ:

Անդրադառնալով այս դիտարկմանը՝ ՊԵԿ նախագահը նշեց, որ մեղադրանքի մասին հանգամանքները հանդիսանում են նախաքննության գաղտնիք, և դրանք ավելի առարկայական ներկայացնելը տեղին չի համարում:

«Դատարանը որոշում է կայացրել բավարարել քննիչի միջնորդությունը՝ գնահատելով այն և դրանում ներկայացված ապացույցները, կալանքի հիմքերը և Միքայել Մինասյանին մեղսագրվող արարքի վերաբերյալ կասկածի հիմքերը: Ավելին՝ դատարանը նույն քրեական գործով որոշում է կայացրել բավարարել քննիչի նաև մեկ այլ միջնորդություն՝ Միքայել Մինասյանի գործերի կառավարիչ Լեոնիդ Արևշատյանի նկատմամբ խափանման միջոցը որպես կալանավորում ընտրելու վերաբերյալ»,- տեղեկացրեց Էդվարդ Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: