«Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդային գինը կնվազի. մանրամասնում են կառավարությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.08.2026 | 22:57
Վրաստանի նախագահը ներում է շնորհել 9 ակտիվիստի․ նրանցից մեկին ՌԴ արտաքսում է սպառնում
28.08.2026 | 22:45
Գավառում 5 ինքնաձիգ, ատրճանակ և տարբեր տրամաչափի փամփուշտներ են հայտնաբերել․ 3 անձ ձերբակալվել է
28.08.2026 | 22:24
Օգոստոսին Ուկրաինան 21 անգամ հարձակվել է ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա. նավթի մշակումը հասել է վերջին 20 տարվա նվազագույնին
28.08.2026 | 22:10
Թուրքական ԱԹՍ-ն խախտել է Հունաստանի օդային տարածքը․ հունական F-16 կործանիչները որսացել են այն
28.08.2026 | 21:58
Օգոստոսի 31-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.08.2026 | 21:42
Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է հանձնվել
28.08.2026 | 21:27
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
28.08.2026 | 21:11
Հայաստանի արտաքին քաղաքականության շարունակականությունը պահպանվում է նոր իրողությունների պայմաններում. Միրզոյան
28.08.2026 | 21:10
Պուտինը մտադիր է Փաշինյանի հետ քննարկել Հայաստանում ընդդիմության առաջնորդների կալանավորման հարցը
28.08.2026 | 20:54
Ադրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր ունեցող երկրների ցանկում
28.08.2026 | 20:37
Վաղ աշնանային և ուշ գարնանային ցրտահարության ժամկետները Հայաստանում
28.08.2026 | 20:26
Փաշինյանը դիվանագետներին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու առաջիկա ծրագրերը
28.08.2026 | 20:10
Ռուսաստանից ներմուծումը նվազել է 642 մլն դոլարով․ դեպի ԱՄԷ արտահանվող ոսկու ծավալը նույնպես կրճատվել է
28.08.2026 | 19:55
Սև ծովում ադրբեջանցի նավաստիներով բեռնատար նավ է խորտակվել
28.08.2026 | 19:41
Սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի տեսական քննությունները կանցկացվեն նոր կարգով
Բոլորը

«Գոլդեն Փելիս» հյուրանոցը, Կառավարության այսօրվա որոշմամբ, կրկին աճուրդի է ներկայացվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է անընդհատ ձգձգվում «Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդի հարցը, արդյո՞ք պատճառը գնորդի բացակայությունն է:

Նարեկ Բաբայանը նշեց, որ նախորդ աճուրդի գործընթացը դադարեցված էր՝ պայմանավորված համավարակով. «Կորոնավիրուսով վարակակիրների հետ կոնտակտավոր անձինք էին այնտեղ տեղավորված: Հիմա աճուրդը նորից մեկնարկային կետից կսկսվի»:

Անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է մարդիկ հրաժարվեն գնել հյուրանոցը, որտեղ վարակակիրներ են եղել, Նարեկ Բաբայանը պատասխանեց. «Չեմ կարծում, թե այդպիսի խնդիր կլինի, մենք բոլորս էլ շփվել ենք վարակակիրների հետ: Որևէ լուրջ փաստարկ չկա, որ այդ հանգամանքը կարող է ազդել գույքի գնի վրա: Գնի վրա կարող են ազդել միայն տնտեսական վիճակը և ներդրողների հետաքրքրվածությունը»:

Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահը նաև ընդգծեց, որ եթե «Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդը չկայանա, նախատեսված է գնի իջեցում:

Մանրամասները՝ տեսանյութում: