Էրդողանն անդրադարձել է Հայաստանին և ԼՂ խնդրին

Լուրեր

21.05.2026 | 19:40
ԵՊՀ ռեկտորը կիսվել է Պապիկյանի՝ Կարապետյաններին քննադատող գրառմամբ․ Հովհաննես Հովհաննիսյանը պարզաբանում չներկայացրեց՝ պատճառաբանելով, թե խորհրդակցության է
21.05.2026 | 19:22
Factor TV-ի հրապարակումից հետո «Ականատես» դիտորդական առաքելությունը դիմելու է դատարան ՔՊ-ի քարոզարշավին մշակույթի տան անձնակազմի և սաների ներգրավման փաստով
21.05.2026 | 19:13
Նաիր Թիկնիզյանն արձագանքել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան ճանաչվելուն
21.05.2026 | 18:57
Իշխանությո՞ւնն է բեմադրել զինված անձանց տեսանյութը․ Լուսինե Բադալյանը բացառում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 18:45
ՄՈԳՈ-ն զարգանում է մարզերում․ Վանաձորի մասնաճյուղը՝ նոր տեսքով ու հնարավորություններով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 18:28
Մեկնարկել է գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի Եվրոպայի առաջնության տոմսերի վաճառքը
21.05.2026 | 18:28
ԲՀԿ-ի քարոզարշավը Գյումրիում. ՈւՂԻՂ
21.05.2026 | 18:19
Ձերբակալվել է գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդը
21.05.2026 | 18:10
Արթուր Օսիպյանը հացադուլ է հայտարարել // Վերին Արտաշատում Փաշինյանին հատուկ են դիմավորել․ ԼՈՒՐԵՐ
21.05.2026 | 18:02
ԱԱ-2026․ Նագելսմանը հրապարակել է Գերմանիայի հավաքականի կազմը
21.05.2026 | 17:53
ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Կուբա
21.05.2026 | 17:42
Անտեսեք․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է ՆԳՆ-ի և պետական մարմինների անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
21.05.2026 | 17:31
Խամենեին հայտարարել է, որ հարստացված ուրանը պետք է մնա Իրանում
21.05.2026 | 17:24
Նախկին թենիսիստը դարձել է Նովակ Ջոկովիչի մարզիչը
21.05.2026 | 17:16
Սրիկայություն է նման բան ասելը․ Արարատ Միրզոյանը՝ 300.000 ադրբեջանցիների Հայաստան գալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 22-ին երկու տարբեր ելույթներում անդրադարձել է Հայաստանին. գրում է ermenihaber-ը:

«Առաջին ելույթը Էրդողանն ունեցել է թուրք նախարարների հետ հանդիպումից հետո։ Ելույթի ընթացքում նա հայկական թեմային անդրադարձել է Եվրոպա/Արևմուտք-Թուրքիա քաղաքակրթական հակադրության համատեքստում։

Էրդողանը հետևյալ շեշտադրումն է արել․ «Մեկ անգամ էլ կրկնում ենք, որ Սիրիայում, Լիբիայում, Յեմենում և բազմաթիվ այլ մարդկային ճգնաժամներում կեղծավորություն, անսկզբունքայնություն, շահադիտականություն ցույց տվող երկրները աշխարհում իրավունք և արդարություն չեն հաստատելու։ Այն, որ Ադրբեջանի վրա հուլիսին Հայաստանի հարձակումները կանխելու համար որևէ քայլ չի արվել, ասվածի օրինակներից է»։

Էրդողանի մյուս անդրադարձը Հայաստանին ՄԱԿ-ի 75-րդ տարեդարձի կապակցությամբ ելույթում էր՝ հետևյալ դիտարկումներով․

«Հուլիսին Ադրբեջանի հողերի վրա հարձակված Հայաստանը մեկ անգամ էլ ապացուցեց, որ Հարավային Կովկասում մնայուն խաղաղության և կայունության առաջ կանգնած ամենամեծ խոչընդոտն է։ Մենք կողմ ենք, որ տարածաշրջանի հակամարտությունները մասնավորապես ԼՂ խնդիրը վայրկյան առաջ լուծվեն Ադրբեջանի և Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ որոշումներին համապատասխան»»,- ասված է հաղորդագրությունում: