Ռուսաստանի կառավարությունը մերժում է իր իսկ հագուստը վերադարձնելու Նավալնիի խնդրանքը

Լուրեր

17.11.2026 | 13:37
Քոչարյանը միակն է ՀՀ-ում, որ Հեյդար Ալիևից երաշխավորագիր է ստացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:35
Հայ ծանրորդները կմասնակցեն Օլիմպիական վարկանշային մրցաշարի
17.11.2026 | 13:26
Եվրոպայի համար կարևոր է՝ թույլ չտալ Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը Հարավային Կովկասում․ Գերմանիայի ԱԳ նախարար
17.11.2026 | 13:19
Էդգար Ղազարյանը Արթուր Սարգսյանի բացակայության վերաբերյալ հարցեր ուղղեց. Ռուբինյանը չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:16
Գևորգ Ստեփանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.11.2026 | 13:15
Արմեն Գրիգորյանին ՔՊ-ից հեռացնելու հարց չի քննարկվում. Հասմիկ Հակոբյան
17.11.2026 | 13:07
Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երկու կամուրջ
17.11.2026 | 13:04
«Բոլոր արժեքները պղծած». ԱԺ-ում հարվածում են սեղաններին Գարեգին Բ-ի աշխարհիկ անունը հնչելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:59
Ենթադրում եմ` տիկին Հակոբյանի ելույթին եք հղում անում. խցանումները կապ չունեն շինթույլտվությունների հետ. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:50
Մասիս Մելքոնյանին գաղտնալսելու թույլտվությունը տվել է Ժորա Չիչոյանը
17.11.2026 | 12:42
Հայելու մեջ նայե՛ք, հասկացեք` ինչ տիպի չկաք. փոխքաղաքապետը` ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:36
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
17.11.2026 | 12:34
«Խորոված էիք անում, երբ ժողովրդավարության բարձր ցուցանիշ կար». ընդդիմության առաջարկը մերժվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:28
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով Բաշկորտոստանում հրդեհ է բռնկվել «Գազպրոմի» գործարանում
17.11.2026 | 12:18
Երևանում մեկնարկել են հայկական երկաթուղու շուրջ հայ-ռուսական քննարկումները
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակը՝ Դմիտրի Պեսկովը, մերժել է ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի հագուստը իրեն վերադարձնելու վերջինիս պահանջը. հաղորդում է VOA-ն:

Հիշեցնենք, երեկ Նավալնին Ռուսաստանից պահանջել էր իրեն վերդարձնել այն հագուստը, որը նա կրում էր Սիբիրում կոմայի մեջ ընկնելու օրը:

«Հիվանդի հանդեպ հարգանք ունենալով հանդերձ՝ մենք հագուստի հետ որևէ առնչություն չունենք, դա մեր գործը չէ: Այն իրավապահ մարմինների վերահսկողության տակ է, նրանք գործում են Ռուսաստանի Դաշնության օրենքներին խիստ համապատասխան: Նրանք որոշ խնդիրների են բախվում, քանի որ բազմաթիվ ապացույցներ են տարվել Գերմանիա: Մենք պետք է հասկանանք՝ արդյոք գերմանական իշխանությունները փորձում են բարեխղճորեն թաքցնել ապացույցները, թե՝ ոչ: Ցավոք, մենք դեռ խնդիրներ ունենք մեր գործընկերներից, առաջին հերթին` Գերմանիայից տեղեկատվություն ստանալու հարցում: Այդ պատճառով տվյալներ ստանալու որոշակի դժվարություններ կան, որոնք, իհարկե, բարդացնում են բոլոր քննչական գործողությունները»,-ասել է Պեսկովը:

Նավալնին Ռուսաստանից պահանջել է վերադարձնել հագուստները՝ այն անվանելով «կարևոր ապացույց» «Նավիչոկից» թունավորվելու համար, ինչի պատճառով էլ նա բուժվում է Գերմանիայում:

Ռուսաստանի ընդդիմադիր գործչի կողմնակիցները պնդում են, որ նրան թունավորել են Կրեմլի և հենց նախագահ Վլադիմիր Պուտինի թողտվությամբ, քանի որ «Նովիչոկի» կիրառումը երկրում արգելված է:

Մի քանի շաբաթ կոմայի մեջ մնալուց հետո նրա առողջական վիճակը սկսել է բարելավվել: