Հայկ Մարությանի կայացրած որոշման համար Սամվել Ալեքսանյանը դատի է տվել քաղաքապետարանին

Լուրեր

29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
29.09.2026 | 20:00
Փաշինյանն ասում է՝ ՌԴ-ն ուզել է իշխանություն զավթել ՀՀ-ում, ու դեռ Պուտինի՞ն պիտի հանդիպի Մոսկվայում․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 19:52
Եվրահանձնաժողովի պատվիրակությունը Նախիջևան է այցելել․ Բաքուն կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
29.09.2026 | 19:43
Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից
29.09.2026 | 19:28
ՀՀ փոխվարչապետն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգի առանցքային ուղղությունները
29.09.2026 | 19:13
Ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա. ՆԳՆ
29.09.2026 | 19:00
ՌԴ-ն միջամտել է ՀՀ ընտրություններին, սանկցիաներ կիրառել՝ աջակցելով պրոռուսական ընդդիմությանը. ԵԽԽՎ զեկույցն է փաստում․ Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 18:45
Ահազանգ՝ Երևանում ФСБ-ի գործողությունների մասին․ ընդդիմադիր ռուսներին հետապնդո՞ւմ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 18:32
ՄԻՊ-ը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ է այցելել․ Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Խաչատրյանի հարցերից մի քանիսը լուծվել են
29.09.2026 | 18:30
ՌԴ-ում դատարանը Դուդին հեռակա կարգով կալանավորել է
29.09.2026 | 18:21
UFC-ի նախկին չեմպիոնը հայտնել է՝ որքան արժե չեմպիոնական գոտին
29.09.2026 | 18:10
Տիչինայի փողոցում զոհվածներից 2-ն Իրանի քաղաքացի են // Ձերբակալվել է թատերագիր Վահրամ Սահակյանը․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։ Հայցը ներկայացվել է սեպտեմբերի 18-ին:

Սամվել Ալեքսսանյանը դիմել է Վարչական դատարան Երևանի քաղաքապետի 2020 թվականի սեպտեմբերի 16-ին կայացրած թիվ 2898-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։

Ըստ վերոնշյալ որոշման՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցի հ.102/4 հասցեի հետնամասում, պետական սեփականություն հանդիսացող հողամասում, Սամվել Ալեքսանյանն իրականացրել է ապօրինի շենք-շինությունների կառուցման շինարարական աշխատանքներ, ինչի համար էլ քաղաքապետարանում վարչական վարույթ է հարուցվել։

Ալեքսանյանին գրավոր առաջարկվել է սեփական նախաձեռնությամբ ձեռնարկել քայլեր՝ ինքնակամ շենք-շինությունները քանդելու և դրանցով ծանրաբեռնված պետական սեփականություն հանդիսացող հողամասերն ապօրինի տիրապետումից ազատելու համար, սակայն վերջինս այդ ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկել:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տված մասնագիտական կարծիքի համաձայն՝ հիմնավորվել է, որ այդ ապօրինի կառուցված շենք-շինությունները և պարիսպը ենթակա չեն օրինականացման, քանի որ ընդգրկված են անտառային նշանակության հողերում։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշել է չօրինականացնել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցի հ.102/4 հասցեի հետնամասում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասում, ինքնակամ կառուցված շենք-շինությունները։

Ինչպես նաև հանձնարարել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ քանդել այդ ինքնակամ կառուցված շենք-շինություններն ու ապօրինի տիրապետումից ազատել պետական սեփականություն հանդիսացող հողամասը:

Գործը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանին։