Անշարժ գույքի շուկայում մոտավորապես 1-1,5 %-ով գնանկում է տեղի ունեցել․ Կադաստրի կոմիտեի ղեկավար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.06.2026 | 10:44
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
10.06.2026 | 10:30
Արգենտինայի հավաքականը հաղթել է խոշոր հաշվով, Մեսին վերադարձը նշել է գոլով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 10:20
ԵՄ-ն Հայաստանում նորաստեղծ առաքելության ղեկավար է նշանակել
10.06.2026 | 10:00
2025 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 09:46
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 10-ի դրությամբ
10.06.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
Բոլորը

Մենք առցանց հարթակների միջոցով շարունակել ենք աշխատանքը նաև այն ժամանակ, երբ Կադաստրի կոմիտեի գրասենյակները փակ էին։ Երբ կոմիտեն անցել է գրասենյակային աշխատանքի, արդեն թվերը պարզ են դարձել, ըստ էության, 2020 թվականի օգոստոսին գրանցվել է առքուվաճառքի 16․400 գործարք, ինչը, 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, 6.3%-ով ավելի է։ Այսինքն՝անշարժ գույքի շուկայում միտումների աճ է նկատվում։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմսայանը։

«Եղած սահմանափակումներից հետո նկատում ենք, որ առքուվաճառքի գործարքները ևս կայուն աճ ունեն։ Հանրապետությունում օգոստոսին գրանցվել է 4․904 առքուվաճառքի գործարք, որից 1․323-ը՝ Երևանում։ Այստեղ մի հետաքրքիր տենդենց կա. մարզերի գյուղական համայնքներում գործարքների 39% աճ է գրանցվել, իսկ մարզային քաղաքներում՝ մոտավորապես 7% աճ։ Իսկ Երևան քաղաքում հակառակ պատկերն է՝ գործարքների քանակի նվազում կա»,- ներկայացրեց Կադաստրի կոմիտեի ղեկավարը։

Հարցին՝ գների հետ կապված ի՞նչ իրավիճակ է, թանկացումներ նկատվո՞ւմ են, Սուրեն Թովմասյանը պատասխանեց՝ կառուցապատողներից անշարժ գույքի ձեռքբերման գների աճ հիմնականում գրանցվել է 2018-19 թվականներին։

Նա նշեց, որ հենց այն ժամանակ գների կտրուկ բարձրացում եղավ, իսկ ներկա պահին ո՛չ գնաճ, ո՛չ էլ գնանկում չի դիտարկվում։

«Շուկայում գնանկում տեղի է ունեցել, բայց չնչին տոկոսներով։ Օրինակ, 2020 թվականի հունիս-հուլիս ամիսների համեմատ, օգոստոսին անշարժ գույքի շուկայում 1.1%-ի չափով գնանկում է տեղի ունեցել։ Ինչպես արդեն նշեցի՝ Երևան քաղաքում գործարքների նվազում է նկատվում, և հենց այդ պատճառով է նաև այս գնանկումը։ Բայց իրական պատկերը կերևա ամբողջ տարվա հաշվետվության արդյունքում»,- մանրամասնեց Սուրեն Թովմասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: