Իշխանությունը 50 տարվա պլաններ ներկայացնելուց առաջ թող հեղափոխության ժամանակ տված խոստումները կատարի. Իվետա Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
Բոլորը

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն անդրադարձավ ՀՀ վարչապետի կողմից ներկայացված ռազմավարությանը, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ-ն մինչև 2050թ.-ը:

Տոնոյանն ընդգծեց, որ վարչապետի բարի ցանկությունները բավականին դրական էմոցիաներ և լիցքեր են հաղորդում, բայց ինքը վաղուց դադարել է հավատալ «բաժակաճառերի, կենացների մակարդակով արվող մեկնաբանություններին և ենթադրություններին»:

«Իշխանություններին խորհուրդ կտայի, մի քանի տասնամյակ ընդգրկումով պլաններ ներկայացնելուց առաջ, ընդամենը ոչ վաղ անցյալի հեղափոխության ժամանակահատվածում տրված խոստումները կյանքի կոչել, փորձել դրանք իրականություն դարձնել, հետո միայն 50 տարվա կտրվածքով ծրագրեր և պլաններ ներկայացնել: Այս դեպքում, թերևս, գեբելսյան հայտնի սկզբունքի հետ գործ ունենք՝ որքան մեծ է լինում սուտը, այդքան հեշտ է դրան հավատալ: Բոլորն էլ հիշում են հեղափոխության չիրականացված խոստումները»,- ասաց Տոնոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: