ԵՄ-ն կրկին չի կարողացել որոշում կայացնել Մինսկի դեմ պատժամիջոցների հարցով

Լուրեր

05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
05.11.2026 | 20:10
ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտ ենք համարում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:56
Ծառուկյանը՝ բանտում, բիզնեսները՝ դեռ փակ․ «Օլիմպավան»-ին վճարած մարդիկ 4 ամիս է՝ անորոշ վիճակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:45
Բաքուն Թուրքիայի հետ ՀՀ սահմանի բացումն արգելափակելով նպաստում է Հայաստանում ռուսական զորքի մնալուն․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
Բոլորը

Եվրամիությունը դարձյալ չի կարողացել որոշում կայացնել Բելառուսի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցով։ ԵՄ աղբյուրը DW-ի թղթակցին հայտնել է, որ սեպտեմբերի 21-ին Բրյուսելում ԵՄ Խորհրդի նիստում պատժամիջոցները չեն հաստատվել։

Գործակալության զրուցակիցը, միաժամանակ, ընդգծել է, որ ԵՄ անդամ բոլոր պետությունների ԱԳ նախարարները վստահ են Մինսկի դեմ պատժամիջոցների անհրաժեշտության հարցում։

AFP-ն իր հերթին փոխանցում է, որ նիստի մասնակիցները չեն կարողացել համաձայնության հասնել Կիպրոսի դիրքորոշման պատճառով, որը պահանջում է նաև սահմանափակումներ սահմանել Թուրքիայի դեմ՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածում գործողությունների համար։

Մինչ այդ, ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարները հանդիպել են Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելն ասել է՝ նա ԵՄ ներկայացուցիչներին տեղեկացրել է Բելառուսում տիրող իրավիճակի մասին։

«Մեզ իսկապես ապշեցնում է բելառուս ժողովրդի քաջությունն ու համառությունը, հատկապես՝ կանանց, որոնք իրական առաջնորդական որակներ են ցուցադրում»,- ասել է Բորելը՝ հավելելով, որ ԵՄ-ն Լուկաշենկոյին չի ճանաչում որպես Բելառուսի օրինականորեն ընտրված նախագահ։

Գերմանայի ԱԳ նախարար Հայկո Մաասն էլ կոչ է արել Ալեքսանդր Լուկաշենկոյին «սև ցուցակում» ներառել՝ նշելով, որ անցած շաբաթների ընթացքում իրավիճակը չի բարելավվել, իսկ «բռնությունը, որը Լուկաշենկոն կիրառում է խաղաղ ցուցարարների նկատմամբ, բացարձակ անընդունելի է»։