«Ալիևը պատրաստվում է պատերազմի»․ «Եթե նման բան արեց՝ խելագար է»․ կարծիքներ Ալիևի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.02.2026 | 21:00
ՀՀ-ում չկա 9 մլրդ դոլար, որ մենք ներդնենք․ Վենսի նշած գումարները ամերիկյան ներդրումներ պետք է լինեն․ Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 21:00
Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ է ստորագրվել
10.02.2026 | 20:52
Հայաստանը նահանջել է․ կոռուպցիան շարունակում է մնալ լուրջ խնդիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 20:38
Viva-ն և IDBank-ը համաձայնության են եկել
10.02.2026 | 20:30
Առանց Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի առաջնորդության՝ չէինք կարողանա խաղաղության համաձայնագրի հասնել. Վենս
10.02.2026 | 20:27
Սպասում ենք ԱՄՆ-ի կողմից փոխադարձ դիրքորոշման. Կոբախիձեն՝ վրաց-ամերիկյան հարաբերությունների մասին
10.02.2026 | 20:15
Մինչև 720 000 դրամ աշխատավարձի խոստում, ատեստավորման դժվարություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 20:00
Սեղանին է մնացել 300 000 ադրբեջանցու վերադարձի պահանջը․ ենթադրում եմ իշխանությունը կհամաձայնվի ընտրություններից հետո․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 19:53
Ալիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին Կովկասում խաղաղության հաստատման համար, նաև խոսել TRIPP-ի կարևորությունից
10.02.2026 | 19:51
16 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանների մի շարք հասցեներում և Ջրվեժում
10.02.2026 | 19:40
Ռուբեն Վարդանյանը եզրափակիչ խոսքով է հանդես եկել ու ադրբեջանական բանաստեղծություններ ընթերցել
10.02.2026 | 19:32
Ռոսկոմնադզորը հայտարարել է Telegram-ի նկատմամբ «սահմանափակումները շարունակելու» մասին
10.02.2026 | 19:18
Բախումների օր՝ NBA-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 19:06
Ինչ տեսք ունեն սահմանի պաշտպանական կառույցները․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
10.02.2026 | 19:00
Բացառիկ նորություն է ԱՄՆ-ից ԱԹՍ-ի գնումը․ սա 1-ին քայլն է անվտանգային ոլորտում համագործակցության․ Սարգիս Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր չցանկացավ մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե Հայաստանի իշխանությունները տապալել են բանակցությունները և պատրաստվում են նոր պատերազմի։ «Ես որևէ կերպ չեմ ցանկանում մեկնաբանել այդ հայարարությունը, որը շատ հուզական էր, և այդ առումով դա կթողնեմ առանց մեկնաբանության»,- ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ տավուշյան դեպքերից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց յոթ հետևությունների մասին, որոնցից մեկն այն էր, թե Արցախի Հանրապետությունը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ։

Ադրբեջանի նախագահը, անդրադառնալով այս հայտարարությանը, ասել էր, թե ընդդեմ հայկական 7 պայմանի` նա մեկ պայման է առաջ բերում, այն է՝ «հայկական զինուժը պետք է լքի Ղարաբաղը»։

«Հայաստանի առաջ քաշած 7 պայմաններից և ոչ մեկը Ադրբեջանի համար ընդունելի չէ։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գոյություն չունի, ոչ ոք այդպիսի պետություն չի ճանաչում, Հայաստանն էլ, եթե խիզախությունը բավարարում է, թող ճանաչի, եթե ոչ, ապա վախենում է»,- նշել էր նա:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հերթին կողմերին կոչ էին արել երկկողմ հանդիպում կազմակերպել բանակցությունները վերսկսելու նպատակով՝ առանց նախապայմանների։

Այսօր «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում արտաքին գործերի նախարարը, անդրադառնալով այդ առաջարկին, նշեց, որ հայկական կողմը բազմիցս է հայտարարել՝ խաղաղ գործընթացն այլընտրանք չունի։

Քաղաքագետ Նարեկ Մինասյանի կարծիքով՝ Ադրբեջանի նախագահը, նմանատիպ հայտարարություններ անելով, փորձում է տապալված բանակցությունների մեղքը բարդել հայկական կողմի վրա։ Ըստ քաղաքագետի՝ հայկական կողմին մեղադրելով պատերազմի հրահրման մեջ՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում մեզ որպես ապակառուցողական կողմ ներկայացնել։

«Տավուշյան դեպքերն ապացուցեցին, որ մեր իշխանությունների խոսքերը՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների վերաբերյալ», միֆ չեն, և դա է Ադրբեջանի տագնապալի հայտարարությունների պատճառը»,- կարծում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

Շիրինյանը չի կիսում պնդումները, թե Ալիևն այս հայտարարություններով նոր պատերազմ հրահրելու մտադրություն ունի։ Ասում է՝ ներկա փուլում նման քայլի գնալը խելագարություն է։

Քաղաքագետ, վերլուծաբան Կարեն Բեքարյանը, մինչդեռ, բոլորովին այլ տեսակետ ունի։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե Ալիևը պատրաստվում է պատերազմի, միևնույն ժամանակ, նշել, թե Հայաստանի իշխանություններն անգործության են մատնված։

«Արդեն շաբաթներ տևող քարոզչական, ապատեղեկատվական, հոգեբանական տոտալ գրոհն ու հարակից գործողություններն ուղղակիորեն դրա վկայությունն են: Բավական է նայել, թե ինչ չափով են հաճախակիացել Ադրբեջանի ԱԳՆ-ի, ՊՆ-ի, նախագահի աշխատակազմի և հարակից այլ կառույցների հայտարարությունները, ուշադրություն դարձնել դրանց բովանդակային տրանսֆորմացիաներին, փչվող և միջազգային հանրությանը մատուցվող՝ Հայաստանին և Արցախին վերաբերող ահասարսուռ լեգենդներին, հակահայկական հիստերիայի նոր ալիքի հրահրման փորձերին միջազգային կառույցներում, արտերկրում տպվող կամ ցուցադրվող պատվիրված նյութերի քանակին և բովանդակությանը՝ լիարժեք պատկերացնելու համար, թե մեկ կենտրոնից ղեկավարվող այս գործողություններն ինչ նպատակ են հետապնդում»,- գրել է նա։

Հավելենք, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր Եռաբլուրում ռազմական գործողությունների վերսկսկման մասին հարցին ի պատասխան՝ հորդորել է անհոգ լինել։ «Մենք տոկուն ենք»,- եզրափակել է նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան