Նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորել է Ավստրիայի նախագահը
Քաղաքականություն
21.09.2020 | 14:39Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է ստացել Ավստրիայի Հանրապետության Դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենից:
«Մարտահրավերներով լի այս ժամանակներում փոխանցում եմ Ձեզ լավագույն մաղթանքներս, իսկ Հայաստանի ժողովրդին երջանիկ ապագա եմ մաղթում»,– մասնավորապես ասվում է շնորհավորական ուղերձում: