«Դոսյեի» հրապարակման հետ կապված ԱԱԾ-ում սկսվել է նախաքննություն. Արգիշտի Քյարամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
21.09.2020 | 10:20Ես չէ, որ պետք է իմ աշխատանքի արդյունքն ու արդյունավետությունը գնահատեմ: Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է փոխվել համակարգում իր նշանակումից հետո։
ԱԱԾ տնօրենն անդրադարձավ նաև «Դոսյե»-ի հրապարակմանը, որտեղ նշված է, որ Կրեմլը գործակալներ է ունեցել Հայաստանի բոլոր կառույցներում, այդ զեկույցում շոշափվում էին նաև ԱԱԾ նախկին տնօրեններ Գեորգի Կուտոյանի, Կառլոս Պետրոսյանի, Արթուր Վանեցյանի անունները:
Հարցին՝ արդյո՞ք նրանք Կրեմլի գործակալներ են եղել, Քյարամյանը պատասխանեց, որ այդ հոդվածն ինքնին ամբողջությամբ հանցագործության մասին հաղորդում է. «ԱԱԾ-ն, որպես իրավապահ մարմին, բնականաբար, քրեաիրավական գնահատական է տալու այդ հոդվածում զետեղված ցանկացած փաստի: Արդեն սկսվել է նախաքննություն, սակայն դրա մասին առավել մանրամասն տեղեկատվություն չեմ կարող ասել»:
Մանրամասները՝ տեսանյութում: