«Բոլորովին վերջերս ես չէի ճանաչում մարդկանց և չէի հասկանում ինչպես խոսել». Նավալնին՝ իր վերականգնման մասին

Լուրեր

10.08.2026 | 13:50
Բողոքարկումը չի հետաձգի վարորդական իրավունքի կասեցումն ու տուգանային միավորների կիրառումը․ նախագիծ 
10.08.2026 | 13:40
Կանանց NBA-ում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 13:31
ՔՊ-ից ովքեր են կողմ քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը
10.08.2026 | 13:22
Բերման են ենթարկվել մի խումբ անձինք՝ իրենց մեքենաներով հանդերձ. նրանց մոտ հայտնաբերվել են զենքեր
10.08.2026 | 13:13
Ընտանեկան բռնության վերաբերյալ որոշումներն այլևս չեն վիճարկվի վարչական դատարանում․ նախագիծ 
10.08.2026 | 13:00
Էդգար Ղազարյանը` իր և թիմակիցների միջև լարվածության տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:52
Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
10.08.2026 | 12:43
Գալուզինը հերքել է Բաքվում Ուկրաինայի հարցով Գերմանիայի ներկայացուցիչների հետ բանակցությունները
10.08.2026 | 12:34
Չեմ մեկնաբանի Ադրբեջանի ներքին հարցերը. Սոնա Ղազարյանը` AZ TV-ի ձևակերպումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:30
Ոստիկանները ձերբակալել են մեկ տասնյակից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավան գյուղում կատարված խուլիգանությունից
10.08.2026 | 12:20
Ռուբեն Վարդանյանի կինը սպասում է ԱԳՆ-ի հետ կապին՝ Բաքու կանանց մարդասիրական այցը քննարկելու համար. հայտարարություն
10.08.2026 | 12:19
Մեսին վերջին հրաժեշտն է տվել հորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:10
ԱԺ-ում Արամ Վարդևանյանի ընտրության հարցով քվեարկություն է // Ջերմաստիճանը մինչև 5 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 12:04
11 տարի հետախուզման մեջ գտնվող՝ 10.9 մլն եվրո հափշտակության գործով մեղադրյալը հայտնաբերվել է. նախաքննությունն ավարտվել է
10.08.2026 | 12:00
Ովքեր կդառնան ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ. քննարկում խորհրդարանում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին Instagram-ի իր էջում գրառում է կատարել՝ պատմելով, թե ինչպես է ընթանում իր վերականգնումը:

«Եկեք պատմեմ, թե ինչպես է ընթանում իմ վերականգնումը: Սա արդեն հստակ ճանապարհ է, թեև ոչ մոտ։ Բոլոր ընթացիկ խնդիրները, ինչպես օրինակ այն, որ հեռախոսն իմ ձեռքում քարի պես անօգուտ է, իսկ վրաս ջուր թափելը վերածվում է մի ամբողջ ատրակցիոնի, անմիտ բաներ են:

 Բացատրեմ: Բոլորովին վերջերս ես չէի ճանաչում մարդկանց և չէի հասկանում ինչպես խոսել: Ամեն առավոտ բժիշկը գալիս էր ինձ մոտ ու ասում․ «Ալեքսեյ, գրատախտակ եմ բերել, եկեք միասին մտածենք՝ ինչ բառ կարելի է գրել»։ Դա ինձ հուսահատության էր հասցնում, քանի որ չնայած հասկանում էի՝ ինչ է բժիշկն ուզում,  բայց չէի հասկանում, թե որտեղից պետք է վերցնել բառերը, գլխի որ հատվածում են դրանք առաջանում։ Ես նաև չգիտեի, թե ինչպես արտահայտեմ իմ հուսահատությունը, ուստի պարզապես լռում էի:

Իսկ հիմա մի տղա եմ, որի ոտքերը դողում են աստիճանների վրա, բայց միևնույն ժամանակ մտածում է․ «Օ՜, սա աստիճան է։ Դրանով բարձրանում են։ Թերևս, հարկավոր է վերելակ գտնել»։ Իսկ առաջ հիմարի պես կկանգնեի ու կնայեի։

Բեռլինի «Շարիտե» կլինիկայի բժիշկները լուծել են գլխավոր խնդիրը. նրանք ինձ «տեխնիկապես ողջ մարդուց» վերածել են մարդու, որն ունի ժամանակակից հասարակության բարձրագույն էակ դառնալու բոլոր հնարավորությունները, մարդու, որը կարողանում է արագ թերթել Instagram-ը և առանց մտածելու հասկանում է՝ որտեղ դնել լայքերը», – գրել է Նավալնին:

Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել են շտապօգնության թիվ մեկ հիվանդանոց:

Օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց, որի մասնագետներն ավելի ուշ հայտարարել էին վերջինիս թունավորման մասին, իսկ Գերմանիայի զինված ուժերի մասնագետները մաշկի, արյան և մեզի նմուշների մեջ «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի հետքեր էին հայտնաբերել: