Աննա Հակոբյանը Վանաձորում մասնակցել է ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի նախաձեռնած մաքրապատման աշխատանքներին

Լուրեր

12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
Բոլորը

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի, ‹‹Իմ քայլը›› բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի և բազմաթիվ կամավորների մասնակցությամբ սեպտեմբերի 19-ին Հիմնադրամի «Հայաստանն առանց պլաստիկ թափոնի» ծրագրի շրջանակում  Վանաձոր գետի ափամերձ հանգստյան գոտում մասնակցել է մաքրապատման աշխատանքներին։ Միջոցառումն իրականացվել է  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։

«Միջոցառման մասնակիցները մի քանի ժամվա ընթացքում մաքրել են Վանաձոր գետի աղբախեղդ եղած 1,5 կմ ափամերձ տարածքը՝ բնության վերադարձնելով իր իրական տեսքն ու հմայքը: Մաքրապատման աշխատանքների արդյունքում հավաքվել է 450 պարկ (120 լիտրանոց) աղբ, որից 200 պարկ տեսակավորված աղբը (պլաստիկ թափոն) ուղարկվել է վերամշակման, իսկ մնացած աղբը տեղափոխվել աղբավայր։

«Անկախության տոնի նախօրեին այս միջոցառմամբ ցանկանում ենք կարևորել ու ընդգծել մեր հայրենիքի հանդեպ ամենօրյա սիրո, խնամքի ու հոգատարության անհրաժեշտությունը: Հայաստանն ու նրա ամեն մի անկյունը մեր տունն է, նրա մաքրությունն ու կոկիկությունը մեր պատիվն է: Այո՛, հայրենիքը սիրելը նաև չնախատեսված վայրերում աղբ չթափելն է: Եկե՛ք ամրագրենք մի պարզ ճշմարտություն՝ աղբը չպետք է նետել բնության մեջ, այնտեղ այն տեղ չունի: Այսօրվա կամավորները մեր դեսպաններն են իրենց տանը, համայնքում։ Սա փոփոխությունների շղթա է, որ չպետք է ընդհատվի»,- նշել է ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը։

Մաքրապատման աշխատանքներն իրականացվել են խաղ-մրցույթի ձևաչափով։ Մասնակիցները ստացել են խրախուսական, պլաստիկի դեմ պայքարն ընդգծող, կիրառական նվերների փաթեթներ՝ կտորից պայուսակներ, ապակյա տարաներ, նոթատետրեր, պատկերագրքեր և այլն:

Մաքրապատման աշխատանքների ավարտին անցկացվել է բնապահպանական թեմայով սեմինար, որին հաջորդել է Վանաձորում հայտնի «Քլոքեր» ռոք խմբի համերգը»,- ասված է Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանի տարածած հաղորդագրությունում:

 

‹‹Իմ քայլը›› հիմնադրամի կարևորագույն ուղղություններից է «Հայաստանն առանց պլաստիկ թափոնի» ծրագիրը, որի նպատակն է մեկանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակները փոխարինել բազմակի օգտագործման տոպրակներով՝ հասարակության շրջանում իրականացնելով վարքագծային փոփոխություններ, որը կհանգեցնի պլաստիկի սպառման մշակույթի փոփոխությանը:

Ծրագիրը ֆինանսավորում են ‹‹Իմ քայլը›› բարեգործական հիմնադրամը, ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագիրը և ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակը: