Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը վերահսկողությունից դուրս է․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Լուրեր

10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
Բոլորը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը վերահսկողությունից դուրս է։

«Բռնկումը շարունակում է վերահսկողությունից դուրս մնալ։ Շուտով արդեն վիրուսի զոհերի թիվը կգերազանցի մեկ միլիոնը։ COVID-19-ի շարունակվող համաճարակը նախկինի պես գլոբալ խնդիրների երկար ցանկում առաջին տեղում է»,- սեպտեմբերի 16-ի երեկոյան հրավիրված ասուլիսում ասել է Գուտերեշը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշելով, որ շատերը հույսեր են կապում պատվաստանյութի հետ, Գուտերեշն արձանագրել է, որ «համաճարակի դեմ դարման չկա»։

«Միայն պատվաստանյութը չի կարող կարգավորել այս ճգնաժամը և, առավել ևս, մոտ ժամանակներում։ Մենք պետք է ընդլայնենք նոր և արդեն գոյություն ունեցող գործիքների կիրառումը, որոնք կարող են օգնել՝ արձագանքել նոր դեպքերին և կենսական կարևորությամբ բուժում ապահովել՝ հիվանդության փոխանցումը դադարեցնելու և կյանքեր փրկելու համար, հատկապես՝ առաջիկա 12 ամիսներին»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մասին տարատեսակ լուրերին՝ Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել դավադրությունների տեսությունների մասին տարածվող տեղեկությունների առնչությամբ։

«Մարդիկ պետք է պատրաստ լինեն պատվաստմանը, սակայն պատվաստանյութերի մասին ապատեղեկատվության տարածումը մտահոգություններ և դավադրությունների տեսություններ է ծնում»,- ասել է նա՝ նշելով, որ տարբեր երկրներում մեծ թվով մարդիկ կտրականապես դեմ են արտահայտվում պատվաստանյութերին։

«Այս մահացու հիվանդությոն դեմ մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի կանխենք մահաբեր ապատեղեկատվության տարածումը»,- կոչ է արել Գուտերեշը։