Հ1-ում այսօր ժողով է լինելու. ո՞վ կզբաղեցնի տնօրենի պաշտոնը

Լուրեր

01.07.2026 | 02:54
ԱԱ-2026. Ֆրանսիան խնդիրներ չունեցավ, Մբապեի դուբլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:58
ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.06.2026 | 22:34
Ուկրաինայում ռուսական ավիահարվածից ադրբեջանցի ուսանողուհի է մահացել. պատերազմից ի վեր ավելի քան 130 ադրբեջանցի է զոհվել
30.06.2026 | 22:20
Էրդողանն արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը
30.06.2026 | 22:04
Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում
30.06.2026 | 21:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու՝ Թրամփի առաջարկը
30.06.2026 | 21:37
Ինչու Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ՔՊ վարչության նիստին
30.06.2026 | 21:28
Հրդեհ Արմավիրի ավտոտնակներից մեկում. այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
30.06.2026 | 21:15
Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 21:08
Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել
30.06.2026 | 21:00
Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցի ժամանակ կարևոր հարցեր կքննարկվեն․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:44
Խաղաղաշինության հանձնաժողովը կարևոր կամուրջ է. Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ նստաշրջանին
Բոլորը

Սեպտեմբերի 18-ը Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետն է: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից Factor.am-ին փոխանցել են, որ Հ1-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու հայտ ներկայացրել է հինգ թեկնածու:

Կառույցից թեկնածուների անունները չեն հայտնում՝ նշելով, որ ցանկը կհրապարակեն առաջիկայում: Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հավանական թեկնածուներից մեկն այս պահին տնօրենի պարտականություններն իրականացնող Արմեն Սարգսյանն է: Վերջինս մինչ ժ/պ նշանակվելը ՀԸ-ի էքսկլյուզիվ պրոդյուսերն էր: Արմեն Սարգսյանն ասաց, որ դեռ վերջնական որոշում չունի՝ տնօրենի մրցույթին մասնակցելու է, թե՝ ոչ, սակայն նշեց, որ այդ հարցով այսօր Հանրայինի գործընկերների հետ ժողով է ունենալու: Ըստ Սարգսյանի, եթե գործընկերները մեծավմասամբ համաձայնություն տան, ապա ինքը մրցույթին կմասնակցի:

Թեկնածուների ցանկում շրջանառվում է նաև վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանի անունը։ Թեմայի շուրջ նրանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, նա մեր զանգերը և հաղորդագրությունն անպատասխան թողեց:

Հիշեցնենք՝ Հանրային հեռուստաընկերությունում ղեկավար կազմի փոփոխություն տեղի ունեցավ այն բանից հետո, երբ համացանցում հայտնվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 17-ի հեռուստաուղերձի ուղիղ եթերից դուրս մնացած կադրերը: Արդյունքում պաշտոնանկ արվեցին գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը, հեռուստաընկերության պրոդյուսեր Վարդան Հակոբյանը և լրատվական բաժնի տնօրեն Պետրոս Ղազարյանը, որը, սակայն, շարունակեց վարել հարցազրույցներ:

Մինչ այսօր լրատվական ծառայությունը նոր տնօրեն չունի:

Նարեկ Կիրակոսյան