Հանրապետությունում արդեն գործում է շուրջ 70 սպանդանոց․Տիգրան Գաբրիելյանը հանդիպել է մի շարք սպանդանոցների սեփականատերերի հետ

Լուրեր

17.11.2026 | 14:34
Հոկեյի կանանց ԱՄՆ-ի հավաքականը պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 14:25
Տենց «շյուստրի» քա՞նի եղբայր եք. մեզ մանդատ են տվել, քանի որ դեմ ենք. Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 14:13
Ադրբեջանում առաջարկել են դադարեցնել ռուսերենով կրթության ֆինանսավորումը պետբյուջեից
17.11.2026 | 14:04
Ասում եք` հլը սպասեք, ՌԴ-ն ձեզ գցելու է Զելենսկու վիճակի մեջ, հետո գնում ՌԴ ասում` արա՛, քո քայլն է․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:53
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 13:50
Ճապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել՝ ի պատասխան ռուսական ինքնաթիռի կողմից օդային տարածքի խախտման
17.11.2026 | 13:50
Ռուբինյանը պայման առաջարկեց. կողմ ենք քվեարկում ձեր հայտարարությանը, դուք՝ Սահմանադրության նախագծին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:42
Գեղամ Մանուկյանն արձագանքեց Վահագն Ալեքսանյանի՝ Քոչարյանի և Հեյդար Ալիևի մտերմության մասին ռեպլիկին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:37
Քոչարյանը միակն է ՀՀ-ում, որ Հեյդար Ալիևից երաշխավորագիր է ստացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:35
Հայ ծանրորդները կմասնակցեն Օլիմպիական վարկանշային մրցաշարի
17.11.2026 | 13:26
Եվրոպայի համար կարևոր է՝ թույլ չտալ Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը Հարավային Կովկասում․ Գերմանիայի ԱԳ նախարար
17.11.2026 | 13:19
Էդգար Ղազարյանը Արթուր Սարգսյանի բացակայության վերաբերյալ հարցեր ուղղեց. Ռուբինյանը չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:16
Գևորգ Ստեփանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.11.2026 | 13:15
Արմեն Գրիգորյանին ՔՊ-ից հեռացնելու հարց չի քննարկվում. Հասմիկ Հակոբյան
17.11.2026 | 13:07
Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երկու կամուրջ
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը կազմակերպել է հանդիպում հանրապետությունում գործող մի շարք սպանդանոցների սեփականատերերի հետ` ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԿԵ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Նարեկ Հայրապետյանն ու Արթուր Շատվորյանը։

«Հանդիպման քննարկման օրակարգում էին տարբեր մարզերում սպանդանոցների տեղաբաշխվածությանը, սպանդանոցային մորթի արդյունավետ կազմակերպմանն ու սանիտարահիգիենիկ պայմանների ապահովմանը, ինչպես նաև պատկան մարմինների կողմից սպանդանոցների գործունեության վերահսկմանն առնչվող մի շարք հարցեր։

Տիգրան Գաբրիելյանն իր խոսքում կարևորել է հանրապետությունում նոր սպանդանոցների կառուցումը և դրանց ժամանակակից սարքավորումներով հագեցումը, ինչը թույլ կտա բակային մորթից սահուն անցում կատարել դեպի սպանդանոցային մորթ և դրանով իսկ ապահովել սպառողներին անվտանգ ու որակյալ մսով ու մսամթերքով։ Փոխնախարարը նաև ընդգծել է, որ պետությունը պատրաստ է ուսումնասիրել յուրաքանչյուր առաջարկ, որն ուղղված կլինի ոլորտում արտադրող-սպանդանոց-իրացնող հարաբերության կայացմանն ու ամրապնդմանը։

Սպանդանոցների սեփականատերերն, իրենց հերթին, համակարծիք էին, որ անհրաժեշտ է ուժեղացնել պարտադիր սպանդանոցային մորթի վերահսկողությունը։

Նարեկ Հայրապետյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ ներկայումս հանրապետությունում գործում է շուրջ 70 սպանդանոց և նշել, որ տեսչական մարմնի մարզային տեսուչները խստորեն վերահսկում են մսի իրացման շուկաները։ Նա հավլել է, որ ՍԱՏՄ ներկայացուցիչները նախատեսում են ստուգայցեր իրականացնել հանրապետության բոլոր մարզերում։

Ամփոփելով մսի իրացման շուրջ քննարկումը՝ Տիգրան Գաբրիելյանը նշել է, որ հիմնական խոչընդոտերից է նաև մսի վաճառքի գործընթացում իրացման կետերի՝ տարբեր հարկային դաշտերում գործելու հանգամանքը, որի շուրջ հավելյալ քննարկումներ կնախաձեռնվեն՝ լրացնելու բացը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտում մսի մթերման գործընթացի պատշաճ կազմակերպմանը և մորթի իրականացման ընթացքում բոլոր անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պահանջների պահպանմանը, սպանդանոցային ծագման մսի և մսեղիքի իրացմանը, իրացնողների շրջանակի ընդլայնմանը։

Քննարկվել են նաև սպանդանոցների կառուցման համար սահմանված  հատուկ չափորոշիչները և սպանդանոցաշինության ոլորտում կիրառվող պետական աջակցության գործիքակազմը»,- ասված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում: