Ապացուցված չէ՝ արդյոք խոսակցության մասնակիցները Շիրխանյանն ու Վարդանյանն են. փաստաբանը վստահ է՝ ձայնագրությունը ԱԱԾ-ն չի կատարել

Լուրեր

07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
07.08.2026 | 20:52
Ուկրաինական անօդաչու նավակները հարձակվել են Յալթայի ափամերձ շենքի վրա, որտեղ ռեստորաններ են տեղակայված
07.08.2026 | 20:39
Նենց եք խոսում, ոնց որ Կաթողիկոսը ձեր թաղի տղերքից ա. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 20:27
Վայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն
07.08.2026 | 20:13
Վթար՝ պարեկային ծառայության ավտոմեքենայի մասնակցությամբ․ երկու պարեկ տեղափոխվել է հիվանդանոց
07.08.2026 | 20:07
Ինչ պետք էր, ժամանակին ասել եմ. Նաթան սրբազանը` իր մասնակցությամբ ձայնագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:55
«Դուք էն մարդը չեք, որ Ձեզ բան ասեմ». ԿԿՀ-ն խախտում է արձանագրել Քաջայր Նիկողոսյանի վարքագծում
07.08.2026 | 19:41
Ինչ է նշանակում եկեղեցին կապ ունի ՖՍԲ-ի հետ, ինչո՞ւ, օրինակ, ոչ ՑՌՈւ-ի կամ MI6-ի. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:30
Երգն ու պարը որպես ներառման լեզու. Օձունում կայացել է «Ճախրուկ» միջազգային փառատոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:14
Անհիմն է. Գարեգին Բ-ն` իր դատավարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 18:59
Ռուբինյանը աշխարհի խորհրդարանների պատմության ամենաերիտասարդ նախագահն է
Բոլորը

Նորքի զինված խմբի գործով այսօրվա դատական նիստում շարունակվեց ապացույցների հետազոտման փուլը: Մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանն ընթերցեց փաստաթղթերից կարճ հատվածներ, ինչի հետ կապված ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը խնդրեց դատարանին նշել, թե ինչ գործողություն է կատարվում դահլիճում, արդյոք փաստաթղթեր են հրապարակվում, թե վերնագրերի ընթերցում է:

Մեղադրող դատախազին այս հայտարարությունը դուր չեկավ, նա հակադարձեց Ալումյանին, թե փաստաթղթի հրապարակում չի նշանակում տառացի ողջ փաստաթուղթը կարդալ, իսկ իր կատարած գործողությունն էլ հենց փաստաթղթի հրապարակում է. «Որևէ տեղ չկա սահմանված, թե փաստաթղթի հետազոտումը ինչ կոնկրետ կետով պիտի կատարվի, փաստաթղթի հետազոտում դեռևս չի նշանակում սկզբից մինչև վերջ կարդալ, սա նույնպես փաստաթղթի հրապարակման տեսակ է»,- պնդեց դատախազը:

Այս գործով նախորդ դատական նիստի ընթացքում հնչել էին հասարակությանը հայտնի տարբեր գործիչների, այդ թվում և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ երկրորդ նախագահի, բարձրաաստիճան պաշտոնյաների անունները, մեղադրող դատախազը ներկայացրել էր ձայնագրության սղագրություն, որն իր պնդմամբ՝ հանդիսանում է ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի և զինված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի միջև ընթացած խոսակցության վերծանումը:

Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը պնդեց՝ ապացուցված չէ, արդյոք իրականում խոսակցության մասնակիցները նրանք են եղել, թե ոչ: Պաշտպանը վստահ է, որ այդ ձայնագրությունը չի կատարվել Ազգային անվտանգության ծառայության կողմից. «Դա կատարվել է բացարձակ անօրինական կերպով, ձայնագրությունը ԱԱԾ-ն չի կատարել»,- հայտարարեց Ալումյանը:

Դատական նիստի ընդմիջումից հետո գործով ամբաստանյալ հայր Անտոն Ծայրագույն Վարդապետ Թոթոնջյանը հայտարարեց՝ մեղադրող դատախազը ծանոթ չէ գործին: Նա դատարանին խնդրեց ժամանակ տալ մեղադրողին, որպեսզի վերջինս ծանոթանա գործին: Սակայն դատարանն այս հայտարարությունը լսելուց հետո կրկին շարունակեց նիստը: Նիստի մեկնարկին ամբաստանյալներից Նելլի Մինասյանի յոթանասուն համագյուղացիները՝ Հարթաշեն գյուղից, նրա բնութագիրն էին կազմել և ներկայացրել դատարան, փաստաբան Ինեսսա Պետրոսյանը դատարանում ընթերցեց ամբաստանյալի մասին բացառապես դրական կարծիքներ պարունակող այդ բնութագիրը:

Գործով մեկ այլ ամբաստանյալ՝ Հարություն Սարիբեկյանն էլ միջնորդություն ներկայացրեց, նշելով, որ հրաժարվում է իր բոլոր պաշտպաններից, նա խնդրեց, որպեսզի իր շահերը դատարանում ներկայացնի Նարինե Ռշտունին:

Դատական նիստը հետաձգվեց, որպեսզի Ռշտունին կարողանա ստանձնել պաշտպանի իր պարտականությունները:

Հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 15-ին:

Լիլիթ Շաբոյան