Նավալնին հրաժարվել է համագործակցել ՌԴ-ի հետ իրավական օգնության հարցով

Լուրեր

06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
Բոլորը

Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, որը թունավորումից հետո բուժում է անցնում բեռլինյան «Շարիտե» կլինիկայում, Գերմանիայի դատախազության ներկայացուցչի հետ զրույցում հրաժարվել է իրավական օգնություն ցուցաբերելու հարցում ռուսական կողմի հետ համագործակցությունից։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով NYT պարբերականը։

«Նա ամբողջությամբ տեղեկացված է իր վիճակի մասին, լիարժեք գիտակցում է՝ ինչ է տեղի ունեցել և որտեղ է գտնվում»,- The New York Times-ին ասել է Գերմանիայի անվտանգության մարմինների բարձրաստիճան պաշտոնյան, որը չի ցանկացել հրապարակել անունը։

Նշվում է, որ Նավալնու հետ զրույցը տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Ֆրանսիայի և Շվեդիայի լաբորատորիաները հաստատել են բունդեսվերի եզրահանգումը, որ ընդդիմադիր գործիչը թունավորվել է «Նովիչոկ»-ով։

«Այս փուլում երեք՝ իրարից անկախ լաբորատորիաներ ապացույցներ են ներկայացրել, որ «Նովիչոկ» խմբի նյութն է Նավալնու թունավորման պատճառը։ Մենք կրկին կոչ ենք անում Ռուսաստանին՝ բացատրել, թե ինչ է տեղի ունեցել»,- ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերգը։

Ալեքսեյ Նավալնին շարունակում է հիվանդանոցում ուժեղացված հսկողության տակ մնալ։ Գերմանիայի անվտանգության մարմինների ներկայացուցիչն ասել է, որ ապաքինումից հետո նա պատրաստվում է Ռուսաստան վերադառնալ։

«Նա չի պատրաստվում Գերմանիայում մնալ, ցանկանում է վերադառնալ տուն՝ Ռուսաստան, և ուզում է շարունակել իր առաքելությունը»,- ասել է նա։