Կքննարկենք հիմա լեռներում մագլցող մեր «սկալալազ» նախարարի բազմաթիվ հայտարարությունները. Նաիրա Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 10:55
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը
26.08.2026 | 10:40
US Open. Ալինա Չառաևան պարտություն կրեց որակավորման փուլում
26.08.2026 | 10:31
Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ. ՌԴ ԱԳՆ
26.08.2026 | 10:23
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհվել է Տամբովի մարզի Wildberries-ի պահեստը․ Լիպեցկում 2 մարդ է զոհվել
26.08.2026 | 10:15
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.06%-ով և կազմել 4638.10 դոլար
26.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 09:50
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 26-ի դրությամբ
26.08.2026 | 09:43
Առինջ մոլի հողից մինչև Ծառուկյանների առանձնատուն․ Դատախազությունը վիճարկում է երկու գույքի գործարքներ
26.08.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
Բոլորը

ԱԺ-ում քննարկվում է նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու և այդ վիրուսի դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծվող հանձնաժողովի կազմի հարցը:

«Ես հասկացա, որ մեր իշխանական գործընկերները հավաստի փաստեր ունեն առ այն, որ ընդդիմության անպատասխանատու քայլերի արդյունքում կորոնավիրուսը մետաստազի նման տարածվել է»,- ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ դա ևս մի փառահեղ առիթ է, որ ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծվի:

«Այո՛, միասին կքննարկենք, ինչպես տիկին Նազարյանը նշեց, միտինգների ժամանակ վարակվածների և «Այո»-ի քարոզարշավի ժամանակ վարակվածների, կքննարկենք Հռոմի և Իտալիայի անպատասխանատու ռեյսերի, կորոնավիրուսը պինցետով և արաղով ախտահանելու հարցը, միասին կքննարկենք հիմա լեռներում մագլցող մեր «սկալալազ» նախարարի բազմաթիվ հայտարարությունները՝ դիմա՛կ դրեք, դիմակ մի՛ դրեք, վայ, հեսա եկել եմ, լրագրողներ, ձեզ կվարակեմ, հա-հա-հա: Կքննարկենք, թե այդ ինչպես եղավ, որ Գյումրիում մահացած տատիկի դիակը կորավ, հետո հայտնվեց Նոր Հաճնում ուրիշի գերեզմանոցում, հետո արտաշիրմում արեցին: Կքննարկենք մի քաղաքացու՝ օրերս արված հայտարարությունը, որ իր հարազատի դիակը տվել են՝ ամբողջ ատամնաշարը ջարդված: Կքննարկենք հարգարժան վարչապետի հայտարարությունը, որ որոշ դեպքերում մարդիկ մահացել են, որովհետև շտապօգնության մեքենան չի հասցրել հասցնել հիվանդանոց: Կքննարկենք, թե ինչի վրա է ծախսվել «Քովիդ» հիմնադրամի գումարները: Միգուցե հանձնաժողովում քննարկման արդյունքում պարզվի, որ համակարգը փայլուն աշխատել է, և մենք ձեզ հետ միասին Արսեն Թորոսյանին, պարետին և մյուս պատասխանատուներին կհանձնենք արիության մեդալ, իմ սուբյեկտիվ կարծիքով՝ քովիդի դեմ պայքարը տապալելու համար»,- հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավորը՝ հավելելով, որ սուբյեկտիվ դիրքորոշում ունի, ուստի այդ հանձնաժողովում չի լինի:

Մանրամասները՝ տեսանյութում: