Դատավարությունը աբսուրդի չվերածել. Նորքի զինված խմբի գործով ապացուցողական փաստաթղթերի միայն վերնագրերի ընթերցմամբ դրանք հետազոտված են համարվում

Լուրեր

10.09.2026 | 10:41
ՌԴ-ն գրոհել է Ուկրաինայի տարբեր շրջանները․ զոհեր և վիրավորներ կան
10.09.2026 | 10:30
ՇՄՆ-ն ու ՄԻՊ-ը պայմանավորվել են համատեղ աշխատանքային օրակարգ ձևավորել
10.09.2026 | 10:14
Բաբաջանյան-Աշտարակի ճանապարհը 6 ամիս հետո ամբողջությամբ կբացվի․ Ավինյան
10.09.2026 | 10:05
ՆԳՆ-ն մտադիր է փոխել հաշվառման-քննական ծառայությունների մոդելը
10.09.2026 | 09:54
Պատուհանից մտել է սրահ, հարձակվել աշխատակցի վրա. ավազակության կասկածանքով ձերբակալվել է 36-ամյա տղամարդ
10.09.2026 | 09:43
Անցած օգոստոսը մոլորակի ամբողջ պատմության ընթացքում դարձել է ամենատաք ամիսը
10.09.2026 | 09:34
Հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.09.2026 | 08:52
Հայտնի է Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նիստի օրը
09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
Բոլորը

Նորքի զինված խմբի գործով այսօրվա դատական նիստում շարունակվում է ապացույցների հետազոտման փուլը: Մեղադրող դատախազ Գևորգ Ասատրյանը ընթերցում էր փաստաթղթերից կարճ հատվածներ, ինչի հետ կապված ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը խնդրեց դատանին նշել, թե ինչ գործողություն է կատարվում դահլիճում, արդյոք փաստաթղթեր են հրապարակվում, թե վերնագրերի ընթերցում է:

Նա նշեց՝ եթե վերնագրեր են կարդում, ապա դա օրենսգրքին հակասում է, և պահանջեց կոնկրետացնել գործողությունները: Մեղադրող դատախազին այս հայտարարությունը դուր չեկավ, նա հակադարձեց Ալումյանին, թե փաստաթղթի հրապարակում չի նշանակում տառացի ողջ փաստաթուղթը կարդալ, իսկ իր կատարած գործողությունն էլ հենց փաստաթղթի հրապարակում է:

Դատավոր Արմեն Բեկթաշյանը, սակայն, Ալումյանին լսելուց հետո, մեղադրողին հորդորեց շարունակել ընթերցումը: Պաշտպան Սիրուշ Աղվանյանն ընդհատեց դատախազին և դիմելով դատարանին՝ կրկին հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ է արձանագրություններից ընթերցվում միայն մեկ տող: Դատախազը նշեց՝ «Ես եմ որոշում՝ ապացույցի որ մասը հրապարակեմ, և եթե անգամ այդ հատվածն եմ կարդում, արձանագրությունը համարվում է հրապարակված»:

Հայկ Ալումյանն էլ դատարանում հայտարարեց՝ «Վերնագրեր կարդալով մեղադրող դատախազը նշում է՝ մենք պիտի համարենք հետազոտված, այսինքն՞ ոչ թե հետազոտել ենք, այլ պիտի այդպես համարենք: Վերնագրերին եք ուշադրություն դարձնում և ոչ թե բովանդակությանը: Փաստաթղթի հրապարակում չի նշանակում վերնագրերի ընթերցում: Կոչ եմ անում դատավարությունը աբսուրդի չվերածել: Ես միջնորդում եմ բոլոր փաստաթղթերը հրապարակել»:

Դատավորը հարց ուղղեց Ալումյանին՝ ո՞վ պիտի հրապարակի փաստաթղթերը, որին ի պատասխան Ալումյանն ասաց՝ հրապարակելու մասնագետը: Մեղադրող դատախազն էլ հայտարարեց. դեռևս ոչ վաղ անցյալում պաշտպաններն ասում էին, որ իմաստ չկա բոլոր փաստաթղթերը ամբողջովին հրապարակելու, իսկ այսօր այլ բան են ասում: «Միայն թե դատավորին, դատախազին հակադարձող բան ասեն»,- դժգոհեց դատախազը:

Դատավորը բոլորին լսելուց հետո դիմեց դատախազին՝ շարունակեք:

Հավելենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ նիստը մեկնարկեց ուշացումով՝ մեղադրող դատախազների ուշ ներկայանալու պատճառով: Նիստի մեկնարկին ամբաստանյալներից Նելլի Մինասյանի յոթանասուն համագյուղացիները՝ Հարթաշեն գյուղից, նրա բնութագիրն էին կազմել և ներկայացրել դատարան, փաստաբան Ինեսսա Պետրոսյանը դատարանում ընթերցեց ամբաստանյալի մասին բացառապես դրական կարծիքներ պարունակող այդ բնութագիրը: Պաշտպանը նաև ներկայացրեց Մինասյանի ուսումնառության մասին տվյալներ, նա սովորում է«Գլաձոր» համալսարանի իրավաբանության ֆակուլտետում, ունի մի շարք պատվոգրեր:

Նշենք, որ Նելլի Մինասյանը հղիության վերջին ամիսներում է:

Դատական նիստը շարունակվում է:

 Լիլիթ Շաբոյան