Ալեքսեյ Նավալնին ապաքինվում է․ «Շարիտե»

Լուրեր

19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.09.2026 | 09:52
UFC. Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին կշռվել են, հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ալեքսեյ Նավալնու առողջական վիճակն օրեցօր բարելավվում է: Նա արդեն կարող է վեր կենալ անկողնուց: Այս մասին հայտնել են բեռլինյան «Շարիտե» կլինիկայից, որտեղ նա գտնվում է, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ալեքսեյ Նավալն ամբողջովին անջատված է օդափոխման սարքից, նրա վիճակը գնալով ավելի լավանում է, նա արդեն կարող է վեր կենալ անկողնուց»,- նշել են կլինիկայից:

Հիշեցնենք՝ Ալեքսեյ Նավալնին իրեն վատ էր զգացել օգոստոսի 20-ին օդանավում, Տոմսկից Մոսկվա թռիչքի ընթացքում: Օդանավն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում, որտեղ էլ Նավալնուն հոսպիտալացրել էին։

Օգոստոսի 22-ին արդեն, հարազատների խնդրանքով, նրան տեղափոխել են Բեռլինի «Շարիտե» կլինիկա։ Ռուսաստանցի գործիչը 19 օր արհեստական կոմայի մեջ էր:

Արդեն հաստատվել է, որ Նավալնին թունավորվել է նոր տիպի «Նովիչոկ» թույնով: Սեպտեմբերի 14-ին նույն եզրակացության են եկել նաև Ֆրանսիայի և Շվեդիայի փորձագետները:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սեպտեմբերի սկզբին Ռուսաստանի իշխանություններից պահանջել էր հետաքննել ընդդիմադիր քաղաքական գործչի թունավորումը: Եվրոպական շատ երկրներ և ԵՄ-ն միացել են այս պահանջին, բայց Մոսկվան հերքում է Ալեքսեյ Նավալնիի մահափորձին մասնակցության շուրջ բոլոր մեղադրանքները:

Ըստ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի՝ Կրեմլը «հակված չէ ընդունել որեւէ մեղադրանք»: