ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը Բելառուսում տիրող իրավիճակի հարցը ներառել է 45-րդ նստաշրջանի օրակարգում․ ՀՀ-ն ձեռնպահ է քվեարկել

Լուրեր

03.08.2026 | 14:01
Արցախում ականի պայթյունից ադրբեջանցիներ են վիրավորվել
03.08.2026 | 13:56
Մարոկկոյում նշել են իսպանական Սեուտա միգրանտների զանգվածային ներխուժման պատճառը
03.08.2026 | 13:49
Ռուբինյանի ընտրության ժամանակ իրավիճակը լարվեց. Մեսրոպ Մանուկյանը խախտումների մասին է խոսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:43
Եթե ինձ ասեք՝ երրորդ մասեցի ԱԺ նախագահ, բացարձակ չեմ վիրավորվի․ Ռուբինյանը՝ «կալուգացի» բառի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:35
Այս փուլը չպետք է դառնա դրոշների մասին պատերազմ. Աննա Գրիգորյանը`Արցախի դրոշների բացակայության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:29
Մեսին դեռ մտադիր չէ հեռանալ Արգենտինայի հավաքականից. աղբյուր
03.08.2026 | 13:20
Մոտիկից ադրբեջանցի տեսե՞լ եք. հարցից Գառնիկ Դավթյանը ընդհատեց ճեպազրույցը և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:12
Վայոց ձորի 2 համայնքներում հողատարածքներ են ապօրինի օտարվել, այդ թվում՝ Եղեգնաձոր համայնքի քաղաքային մարզահամալիրի տարածքը
03.08.2026 | 13:02
Իրանը հայտնել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև ներկայում բանակցություններ չեն ընթանում
03.08.2026 | 12:53
«Ավինյանը «Մուլտի Վելնես»-ն է խլում, Կոնջորյանի կինը՝ հազարավոր դոլարներ աշխատավարձ, Ռուբինյանի եղբայրը՝ պաշտոն ստանում». Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:47
Պատգամավորներն ԱԺ նախագահ են ընտրում. ՈՒՂԻՂ
03.08.2026 | 12:45
Ինչու եմ ես «պրիմիտիվ» ժեստի համար 2 ամիս կալանավորվել. Ռուբեն Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:36
«Ռուբինյանի՝ մարտի 1-ին կալանավորված հայրն անմեղ էր. այո՛, պարոն Քոչարյան, այդպես զարմացած մի նայեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:26
Հենրիխ Մխիթարյան. «Հիմա ես «Ինտերի» ամենատարեց խաղացողն եմ, և դա շատ բան է նշանակում»
03.08.2026 | 12:20
Վեց հրեաներ հարձակվել են Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբեանց վանքի մուտքի դռան վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը Բելառուսում տիրող իրավիճակի հարցը ներառել է իր 45-րդ նստաշրջանի օրակարգում, որը մեկնարկել է երկուշաբթի Ժնևում: Հարցը քննարկելու առաջարկը Եվրամիության անունից հնչեցրել է Գերմանիան, գրում է ՏԱՍՍ-ը:

Որոշումն ընդունվել է ձայների մեծամասնությամբ՝ 25 կողմ, 2 դեմ, 20 ձեռնպահ: «Հրատապ բանավեճ անցկացնելու որոշումն ընդունված է», – քվեարկությունից հետո ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Էլիզաբեթ Թիհի-Ֆիսլբերգերը:

Կողմ են քվեարկել ԵՄ անդամ երկրները, Ուկրաինան, ինչպես նաև Լատինական Ամերիկայի պետությունների մեծամասնությունը: Դեմ են արտահայտվել Վենեսուելան և Ֆիլիպինները: Աֆրիկայի երկրները, ինչպես նաև Հայաստանը, ձեռնպահ են մնացել: Քննարկումը պետք է տեղի ունենա մինչև այս շաբաթվա վերջ:

Ժնևում Բելառուսի մշտական ներկայացուցիչ Յուրի Ամբրազևիչը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ունեցած ելույթում նշել է, որ ԵՄ նախաձեռնությունը «ոչ մի կապ չունի մարդու իրավունքների թեմայի հետ և նպատակ ունի քաղաքական ճնշում գործադրել Բելառուսի իշխանությունների վրա, ինչն ուղղակի միջամտություն է ինքնիշխան պետության ներքին գործերին և միջազգային իրավունքի կոպիտ խախտում»:

Իր հերթին, Ժնևում Վենեսուելայի մշտական ներկայացուցիչ Խորխե Վալերոն ընդգծել է, որ Բելառուսի ընտրություններում հաղթել է ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ապա հավելել. «Ցավոք՝ ԵՄ երկրներում ժողովրդի ցանկությունը չճանաչվեց»:

«Մենք դատապարտում ենք օտարերկրյա միջամտությունը և ողջունում ենք [բելառուսական] կառավարությանը՝ հանդարտությունը վերականգնելու և ինքնորոշումը գիտակցելու քայլերի համար»,- ասել է նա:

Միևնույն ժամանակ, Գերմանիայի, Նիդերլանդների, Դանիայի, Չեխիայի և Լեհաստանի ներկայացուցիչները Բելառուսում տեղի ունեցած իրադարձությունների այլ պատկեր են ներկայացրել: Օրինակ, գերմանացի դիվանագետն իր խոսքում նշել է, որ ընտրությունների ընթացքում և դրանից հետո Բելառուսում «մարդու իրավունքների վիճակի վատթարացում» է եղել, իսկ ընտրություններն էլ «ո՛չ ազատ էին, ո՛չ արդար»:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը 45-րդ նստաշրջանում, որը տևելու է սեպտեմբերի 14-ից հոկտեմբերի 6-ը, մասնավորապես, քննարկելու է քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները դիտարկելու խնդիրները՝ կորոնավիրուսային համաճարակի համատեքստում, ինչպես նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են խմելու ջրի անվտանգությունը և սանիտարական մաքրումը, ստրկության ժամանակակից ձևերը, բնիկ ժողովուրդների իրավիճակը: Կքննարկվի իրադրությունը երկու տասնյակ երկրներում, այդ թվում՝ Եմենում, Սիրիայում և Վենեսուելայում