Նեղացածություն կա Փաշինյանից՝ ինչո՞ւ գողապետության պարագլուխները չեն պատժվում․ Լևոն Շիրինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
14.09.2020 | 16:28Բնական է, որ հեղափոխության պիկից հետո վարկանիշի անկում է լինում, բայց Նիկոլ Փաշինյանը դեռևս առաջին տեղում է: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վարկանիշի մասին հարցին:
Նա, միաժամանակ, ընդգծեց, որ մարզային համայնքներում որոշակի դժգոհություններ կան։
«Նեղացածություն կա Նիկոլ Փաշինյանից, թե ինչու գողապետության պարագլուխները չեն պատժվում: Լեգիտիմության հետ կապված խնդիր կարող է առաջանալ, եթե այսպես շարունակվի։ Փաշինյանը պարտավոր է հեղափոխության շրջանում հայտարարաված հիմնական տեսակետների վերաբերյալ հանձնառություններն իրականացնել, այդ թվում նաև Մարտի 1-ի հարցը պետք է լուծել, կարծում եմ՝ կլուծի»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: