Ես էլ եմ լուրջ մասնակցություն ունեցել հեղափոխությանը. սպասում ենք՝ խոստումները կատարվեն. Վարդան Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.09.2026 | 09:52
UFC. Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին կշռվել են, հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 01:11
ԱԺ պատգամավորներին Անկախության 35-ամյակի առթիվ պարգևավճարներ կտրվեն․ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կհրաժարվեն դրանցից
18.09.2026 | 23:14
Nestlé-ն և «Աշան»-ը մեկնաբանել են ընկերություններում ժամանակավոր կառավարում սահմանելու՝ Պուտինի հրամանագիրը
18.09.2026 | 23:00
Ադրբեջանը, Թուրքիան ու Ուզբեկստանը Ղարաբաղում, Նախիջևանում ու Կասպից ծովում զորավարժություններ կանցկացնեն
18.09.2026 | 22:46
Մ-4 ճանապարհին կանխվել է քարաթափման վտանգը․ վտանգավոր ժայռաբեկորները հեռացվել են
Բոլորը

Եթե մարդ ինչ-որ բան հայտարարում է, ուրեմն զգում է իր վրա, իր թիմակիցների վրա, որ հայտարարում է: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե ամբողջ պետական ապարատը հանել են իր և ԲՀԿ-ի դեմ:

Հարցին՝ ինչպես է արտահայտվում պետական ապարատն իրենց դեմ հանելը, Ղուկասյանն արձագանքեց, որ պատրաստ չէ այս պահին այդ հարցին պատասխանելու. «Այո՛, զարգացումներ կան բոլորի նկատմամբ, այդ թվում՝ իմ նկատմամբ»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանությունը թերահավատորեն է մոտենում ԲՀԿ-ի հայտարարած հանրահավաքին, քանի որ ժողովուրդն արդեն իր ընտրությունը կատարել է և վստահության քվեով ձևավորվել է իշխանություն, Վարդան Ղուկասյանը նշեց. «Շատ մարդիկ, որ մտածում են, թե իրենք այնքան բան են արել ազգի համար, որ իրենց ժողովուրդը ձայն է տվել, չարաչար սխալվում են։ Նախկին իշխանությունների վատ աշխատանքի կապակցությամբ են իրենց ձայն տվել, և ժողովուրդը սպասում է խոստումների կատարմանը… Ես էլ եմ լուրջ մասնակցություն ունեցել հեղափոխությանը։ Սպասում ենք՝ խոստումները կատարվեն»:

Մանրամասները՝ տեսանյութում: