ԵՄ-ն կարող է նոր պատժամիջոցներ կիրառել, եթե Թուրքիան իր միակողմանի գործողությունները չդադարեցնի

Լուրեր

07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եթե Թուրքիան Հունաստանի և Կիպրոսի հետ ունեցած խնդիրները լուծելու նպատակով բանակցությունների սեղանի շուրջ չնստի, ապա սեպտեմբերի վերջին Եվրամիությունը Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառի. գրում է ermenihaber-ը:

ԵՄ-ի և Թուրքիայի միջև լարվածությունը հատկապես աճեց այն բանից հետո, որ Թուրքիան սկսեց նավթի և գազի բնական պաշարների որոնողական աշխատանքները Միջերկրական ծովի այն հատվածներում, որոնք իրականում Հունաստանին և Կիպրոսին են պատկանում։

Միջերկրական ծովի ափերին գտնվող ԵՄ անդամ յոթ երկրներ Կորսիկայում հրավիրված նիստից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ․ «Եթե երկխոսության հաստատման հարցում Թուրքիան առաջընթաց չգրանցի և վերջ չդնի իր միակողմանի գործողություններին, Եվրամիությունը կսկսի նախապատրաստել հավելյալ սահմանափակումների ցանկը, որը քննարկման կդրվի սեպտեմբերի 24-25-ին», – ասված է հայտարարության մեջ։

ԵՄ անդամ 7 երկրները նաև իրենց լիակատար աջակցությունն ու համերաշխությունն են հայտնել Հունաստանին ու Կիպրոսին՝ վերջիններիս ինքնիշխանության դեմ Թուրքիայի պարբերական ոտնձգությունների դեմ։