Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը
Քաղաքականություն
11.09.2020 | 12:06ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 11-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Մոհամմադ Ջավադ Զարիֆի հեռախոսազրույցը:
«Զրույցի ընթացքում քննարկվեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Կարևորվեց ավանդական բարեկամության և փոխվստահության վրա հիմնված երկխոսության ծավալումը և համագործակցության ընդլայնման ուղղությամբ երկուստեք քայլերի ձեռնարկումը:
Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին նաև Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանային խաղաղության և անվտանգության խնդիրներին, առկա մարտահրավերներին և դրանց հասցեագրման ուղղությամբ միջազգային համագործակցությանը»,- ասված է հաղորդագրությունում: