Մարդու իրավունքների, քաղաքացու պաշտպանվածության հետ կապված հարցեր կան․ Էդգար Խաչատրյանը՝ աշխարհազորի օրինագծի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 10:21
Գազանջատումներ՝ Լոռու և Արարատի մարզի մի շարք հասցեներում
10.08.2026 | 10:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նիժնեկամսկին․ թիրախը, հավանաբար, «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանն է եղել
10.08.2026 | 10:03
4 խաղափուլից հետո երեք հայ շախմատիստ առաջատարների շարքում է. Եվրոպայի Մ20 առաջնություն
10.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.08.2026 | 09:35
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

Ինձ համար հասկանալի է հիմնավորումը աշխարհազորի ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ, հասկանալի է՝ ինչ խնդիր ենք ուզում լուծել, բայց կառույցի ստեղծումը խնդրահարույց է. ինչ ճանապարհով պետք է այն ստեղծվի, սա քննարկման հարց է: «Հայկական աշխարհազոր. պաշտպանություն, անվտանգություն և մարդու իրավունքներ» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց «Խաղաղության երկխոսություն» ՀԿ տնօրեն Էդգար Խաչատրյանը:

«Եթե դիտարկում ենք մարդու իրավունքների, ժողովրդավարության տեսակյունից, մենք ստեղծում ենք իրավական պետություն, և շեշտադրումը դնել միայն անվտանգային հարցերի վրա, ինձ համար անհասկանալի է, չի կարելի արհեստականորեն տարանջատել մարդու իրավունքները և անվտանգության հարցերը: Սա «Ազգ-բանակ» մոտեցման տրամաբանությամբ է, որը, որպես հայեցակարգ, մեր հասարակությանը տանում է ռազմականացման»,- հավելեց փորձագետը։

Նա նաև կարծիք հայտնեց, որ պաշտպանության ոլորտը, օրենքի այս նոր նախագծով նախատեսված ենթակառուցվածքներով, դուրս է մնում ժողովրդավարական և պառլամենտական վերահսկողությունից, և առաջին խնդիրը հենց դա է:

«Սա հնարավորություն է ստեղծում զենքի անօրինական վաճառքով զբաղվել. ի՞նչ ինստիտուտներ ունենք, որոնք կկանխեն նման երևույթները: Պաշտպանական ոլորտը պետք է լինի վերահսկելի, թափանցիկ, որպես ինստիտուտ, նրա կառավարումը և վարչարարությունը պետք է հասկանալի լինի հասարակության համար, իսկ աշխարհազորի մեխանիզմը մեզ շեղում է այդ հարթությունից»,- նշեց Էդգար Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: