Մարզերում և Երևանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից հայտնաբերվել են գերբեռնված տրանսպորտային միջոցներ

Լուրեր

18.11.2024 | 14:16
Վստահ եմ, որ ՆԳ նախարարությունը կշարունակի առաջնորդվել մեր որդեգրած բարձր արժեքներով և սկզբունքներով․ Վահե Ղազարյան
18.11.2024 | 14:14
Առաջիկա շաբաթները վճռորոշ են լինելու Ուկրաինայի համար. Տուսկ
18.11.2024 | 14:03
Երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում
18.11.2024 | 13:53
Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 220 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված
18.11.2024 | 13:45
ԲԴԽ նախագահի պաշտոնում շրջանառվում է Արթուր Աթաբեկյանի թեկնածությունը
18.11.2024 | 13:42
Աջակցում ենք Հայաստանին, կարծում ենք՝ հայերը պետք է Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունք ունենան․ ԱՄՆ սենատորները՝ Բաքվում հրավիրված ասուլիսում
18.11.2024 | 13:29
«Վերին Լարսի» անցակետում 300-400 հայկական բեռնատար կա, վրացական երթևեկության կազմակերպման կենտրոնը թերի է աշխատում․ Վահան Հակոբյան
18.11.2024 | 13:17
Էրդողանը ռուս-ուկրաինական պատերազմը սառեցնելու ծրագիր է պատրաստել․ Bloomberg
18.11.2024 | 13:05
Փաշինյանը եթե ասի` մանդատս վայր կդնեմ. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:56
Ռուստամ Բադասյանը հրաժարական է տվել․ պաշտոնական
18.11.2024 | 12:50
ՌԴ-ն հարվածել է ուկրաինական Սումիին․ տասնյակ զոհեր և վիրավորներ կան
18.11.2024 | 12:37
Հեռանում եմ հանգիստ և խաղաղ․ Գնել Սանոսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել
18.11.2024 | 12:34
Անդրեասյանը հետևություն է արել վարչապետի ելույթից. ՔՊ-ականների արձագանքը` ԲԴԽ նախագահի հրաժարականին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:27
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.11.2024 | 12:27
Գիշերը գայթակղիչ է, բայց ամեն ինչ ցերեկն է որոշվել. Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ սեպտեմբերի 10-ին հերթական ուժեղացված վերահսկողությունը և մշտադիտարկումներն են իրականացրել ՀՀ Տավուշի, Արմավիրի, Շիրակի մարզերում, Երևանի Նոր-Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջան մուտք գործող և դուրս եկող հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։

«Արմավիրի մարզում Տեսչական մարմնի աշխատակիցները ժամը 08:45-ից սկսած ուսումնասիրություններ և դիտարկումներ  են իրականացրել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Արմավիր» երկաթգծի կայարանում, որի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել։

Տավուշի մարզի Իջևան քաղաքում իրականացված վերահսկողական աշխատանքների և դիտարկման արդյունքում խախտումներ են հայտնաբերվել միայն մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում, որտեղ մեքենայի սրահում եղել են առանց դիմակի ուղևորներ։

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Երևանի Նոր-Նորք, Շենգավիթ և  Կենտրոն վարչական շրջանների կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնելու մեկ տասնյակից ավելի դեպքեր։

Հայտնաբերված խախտումների դեպքերով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

ՀՀ պարետի որոշման պահանջներին խստագույնս հետևելու նպատակով Տեսչական մարմնի մասնագետների կողմից վարորդների և ուղևորների շրջանում իրականացվել են ակտիվ իրազեկման և բացատրական աշխատանքներ, որոշ դեպքերում տրվել պարտադիր կատարման ցուցումներ։

Կորոնավիրուսի (Covid 19) հետագա տարածումը կանխարգելելու նպատակով ՔՏՀԱ Տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործառույթները կրելու են ամենօրյա և շարունակական բնույթ ՀՀ ամբողջ տարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ։