Բելառուսում սեպտեմբերի 9-ին բողոքի ակցիաների 37 մասնակից է ձերբակալվել

Լուրեր

03.08.2026 | 14:50
Ձեր մարզիչը Մուլտի Վելնեսի տնօրե՞ն է նշանակվել. հարց` Վահագն Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:41
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:39
«Ձեր քաղաքական «հայրերը» հին են, եթե ուշադիր նայեք, Ձեր մեջքի հետևում կտեսնեք Կարեն Կարապետյանին». Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:35
Խորհրադարանը ԱԺ նախագահի տեղակալների է ընտրում․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 14:28
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում
03.08.2026 | 14:21
«Եկեք ընդունենք օրենք, որով թույլ չենք տա ադրբեջանցիներին 10 օրից ավելի գտնվել ՀՀ-ում և գնել գույք». Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:13
Ղրիմի ռուսական իշխանությունները հայտնել են ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 զոհի մասին
03.08.2026 | 14:06
Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի մենամարտը կլինի UFC 331-ի գլխավոր իրադարձությունը
03.08.2026 | 14:01
Արցախում ականի պայթյունից ադրբեջանցիներ են վիրավորվել
03.08.2026 | 13:56
Մարոկկոյում նշել են իսպանական Սեուտա միգրանտների զանգվածային ներխուժման պատճառը
03.08.2026 | 13:49
Ռուբինյանի ընտրության ժամանակ իրավիճակը լարվեց. Մեսրոպ Մանուկյանը խախտումների մասին է խոսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:43
Եթե ինձ ասեք՝ երրորդ մասեցի ԱԺ նախագահ, բացարձակ չեմ վիրավորվի․ Ռուբինյանը՝ «կալուգացի» բառի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:35
Այս փուլը չպետք է դառնա դրոշների մասին պատերազմ. Աննա Գրիգորյանը`Արցախի դրոշների բացակայության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:29
Մեսին դեռ մտադիր չէ հեռանալ Արգենտինայի հավաքականից. աղբյուր
03.08.2026 | 13:20
Մոտիկից ադրբեջանցի տեսե՞լ եք. հարցից Գառնիկ Դավթյանը ընդհատեց ճեպազրույցը և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բելառուսի իրավապահ մարմինների աշխատակիցները սեպտեմբերի 9-ին զանգվածային միջոցառումների մասին օրենսդրության խախտման համար 37 քաղաքացու է ձերբակալել։ Այս մասինն ՏԱՍՍ-ին հաղորդել են երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունից։

«Չարտոնված միջոցառումների ընթացքում երկրում, ընդհանուր առմամբ, 37 մարդ է ձերբակալվել։ 26 քաղաքացի վարչական իրավախախտումների գործով դատական նիստին կսպասի կալանքի տակ»,- ասել են գերատեսչությունում։

Բելառուսում բողոքի ակցիաները, հիշեցնենք, սկսվել են օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո։ ԿԸՀ-ի տվյալներով՝ ընտրություններում 80.1% ձայնով հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ 10.12% ձայնով երկրորդ տեղում հայտնվել է Սվետլանա Տիխանովսկայան, որը, սակայն, չի ընդունել քվեարկության հայտարարված արդյունքները։

Բողոքի ակցիաների առաջին օրերին ցուցարարների ու իրավապահների միջև բախումներ գրանցվեցին։ ՆԳՆ տվյալներով՝ ավելի քան 6 հազար մարդ է ձերբակալվել, մի քանի տասնյակ ցուցարար և իրավապահ է տուժել։ Հանրապետությունում ստեղծված ընդդիմության Համակարգող խորհուրդը կոչ է անում շարունակել բողոքի գործողությունները, իսկ իշխանությունները պահանջում են դադարեցնել անօրինական ակցիաները։