Արջը շատ ազատ իջնում է գյուղ, պտտվում է դպրոցի մոտ․ գյուղացին պաշտպանված չէ․Սերգեյ Բագրատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 11:49
ԿՀՎ տնօրենը Մոսկվա էր ժամանել «հատուկ ծառայությունների միջև շփումների» համար. Պեսկով
26.08.2026 | 11:40
US Open. Սերենա Ուիլյամսն ու Կառլոս Ալկարասը պարտվել են 1/4 եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 11:30
ՌԴ Պետդումայի խոսնակը Հայաստանին «կոչ է արել» հրաժարվել «կեղծ քաղաքականությունից»
26.08.2026 | 11:16
Ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով․ սպասվում են անձրև, կարկուտ և ուժեղ քամի
26.08.2026 | 11:11
Նոր ուսումնական տարվա մեկնարկի շրջանակում Ոստիկանության կողմից նախատեսվող միջոցառումները. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 11:03
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը մեկնարկում է Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 10:55
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը
26.08.2026 | 10:40
US Open. Ալինա Չառաևան պարտություն կրեց որակավորման փուլում
26.08.2026 | 10:31
Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ. ՌԴ ԱԳՆ
26.08.2026 | 10:23
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհվել է Տամբովի մարզի Wildberries-ի պահեստը․ Լիպեցկում 2 մարդ է զոհվել
26.08.2026 | 10:15
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.06%-ով և կազմել 4638.10 դոլար
26.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 09:50
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 26-ի դրությամբ
26.08.2026 | 09:43
Առինջ մոլի հողից մինչև Ծառուկյանների առանձնատուն․ Դատախազությունը վիճարկում է երկու գույքի գործարքներ
26.08.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվում է խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանի և պատգամավոր Մերի Գալստյանի հեղինակած՝ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը և հարակից օրենքներում փոփոխությունների մասին նախագիծը:

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանն անդրադարձավ վայրի կենդանիներից բնակչության պաշտպանության հարցին։

«Անցած կիրակի ես գյուղում էի, Վայոց ձորի մարզի Արտաբույնք համայնքում։ Արջը շատ ազատ, ոչ շատ ուշ ժամերի՝ 11-ին, 12-ին իջնում է գյուղ, դպրոցի մոտ, պտտվում է, ինչ ուզի՝ անում է, իսկ գյուղացին որևէ ձևով պաշտպանված չէ։ Որևէ հնարավորություն չունի, որովհետև գիտեք, Կարմիր գրքում գրանցված կենդանի է, և ռիսկեր կան, որ կարող է վնասել քաղաքացիներին, հատկապես՝ անպաշտպան, ծեր քաղաքացիներին, ովքեր նույնիսկ փախչելու հնարավորություն չունեն»,- ասաց պատգամավորը։

Նախագիծը ներկայացնող Մերի Գալստյանը նշեց, որ այն նման հարցերին չի վերաբերում, սակայն, անհրաժեշտություն դեպքում, կարող են քննարկումներ լինել և կարգավորումներ նախատեսել։

Մանրամասները՝ տեսանյութում։