Սոցիալական կոլապս չունենք․ օգոստոսին առևտուրը նվազել է ընդամենը 2․5%-ով․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 11:15
ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստն ընտրություն է կատարել «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև
07.08.2026 | 11:07
Հրաձգություն Թաիլանդի դպրոցներից մեկում․ 7 մարդ զոհվել է, տասնյակ վիրավորներ կան
07.08.2026 | 10:58
Ղազախստանի վարչապետը Փաշինյանին շնորհավորեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:51
ՊԵԿ-ն «Առինջ մոլ»-ում 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ է բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:39
Դա մեր ժողովրդի նկատմամբ անհարգալից վերաբերմունք կլինի և ոչ լեգիտիմ․ Փաշինյանը՝ այս պահին ԵՄ-ԵՏՄ հարցով հանրաքվե անցկացնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:30
Շիրակի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 41 քրեական վարույթ. Դատախազություն
07.08.2026 | 10:22
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ներմուծման արտոնյալ քվոտայի մնացորդը
07.08.2026 | 10:13
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց պահման պայմանները
07.08.2026 | 10:12
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 10:05
«Ռեալն» ու ՊՍԺ-ն թանկարժեք տրանսֆերներ են իրականացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 09:56
Սիլիկյան թաղամասում գտնվող աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է
07.08.2026 | 09:47
«Մեզ նույնպես հրթիռներ են պետք»․ Թրամփը՝ Ուկրաինային Patriot-ներ տրամադրելու մասին
07.08.2026 | 09:34
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ. ՔԿ
07.08.2026 | 09:24
Wildberries-ը հայտնել է Եկատերինբուրգի պահեստում հրդեհի մասին
Բոլորը

Համաճարակը սոցիալական ու տնտեսական էական վնասներ է պատճառել, բայց շատ կարևոր է գնահատել այդ վնասները: Իհարկե, տնտեսական անկումների ցուցանիշները հրապարակվում են, հայտնի են: Այստեղ մենք միշտ ունենում ենք խնդիր՝ ունենալ ճշգրիտ ինդիկատորներ, թե ինչ սոցիալական իրավիճակ է տիրում երկրում և որքանով է այդ իրավիճակը սրվել: Այս մասին այսօր Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կա՞ն ցուցանիշներ, որոնք կօգնեն հասկանալ, թե ինչ չափի սոցիալական վատթարացում է եղել երկրում: Կարծում եմ, որ ՀԴՄ-ներով առևտրի շրջանառության տվյալը կարող է այդ մասին վկայել, որովհետև խոսքը մարդկանց կողմից արվող առևտրի մասին է: 2020 օգոստոսին, 2019-ի օգոստոսի համեմատությամբ, ՀԴՄ շրջանառությունը նվազել է ընդամենը 2.5 տոկոսով: Այս ցածր ցուցանիշին նոր ենք հասել, մարտից սկսած այդ ցուցանիշը բարձր էր, նվազում է: Այս թիվն ինքնին պետք է վկայի այն մասին, որ, անկասկած, ունենք սոցիալական խնդիրներ, բայց սոցիալական կոլապս և սոցիալական ճգնաժամ չունենք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նկատեց, որ այստեղ կարող է փաստարկ հնչել, որ նախորդ տարվա օգոստոսին շատ մարդիկ արտագնա աշխատանքի էին մեկնել, այս տարի չեն մեկնել, Հայաստանում են և ենթադրվում է, որ ինչ-որ առևտուր են անում:

«Բայց մյուս կողմից՝ այս տարի այստեղ չեն զբոսաշրջիկները, որոնք տրամաբանորեն շատ ավելի էին ծախսում ՀՀ տարածքում, քան տեղացիները: Բացի դրանից՝ չեն աշխատում թատրոնները, թանգարանները, հյուրանոցներն ընդհանրապես դատարկ են, ուղևորափոխադրումների, հարսանիքների թիվը քիչ էր… Այս թվերը ցույց են տալիս, որ ՀՀ-ում սոցիալական ճգնաժամ տեղի չի ունեցել: Իհարկե, ակնհայտ է, որ կա սոցիալական վիճակի վատթարացում: Մենք տնտեսական աճը կորցրել ենք, հունվարին և փետրվարին 9 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ենք ունեցել»,- ընդգծեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: