Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում Կոնդ թաղամասի վերաբերյալ

Լուրեր

01.07.2026 | 17:25
Ոսկե ներքնազգեստի լուսանկարը կեղծ է․ Իրաքում  ձերբակալվածների մասին լուրը հաստատվում է, պատգամավորի տանը միլիոններ ու 27 կգ ոսկի գտնելու պնդումը՝ ոչ
01.07.2026 | 17:18
Լուկաշենկոն ներում է շնորհել 32 անձի
01.07.2026 | 17:11
Դիմումատուներից որոշները փորձել են տապալել սահմանադրական կարգը, բայց այդ փորձը հաղթահարվել է. Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 17:02
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
01.07.2026 | 16:53
Մոնտաժված լինելը չի նշանակում կեղծված լինել. ՀԿԿ փոխնախագահն անդրադարձավ ձայնագրություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 16:44
Փաշինյանը մասնակցել է Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված նիստին
01.07.2026 | 16:36
ՆԳՆ-ն պատշաճ կերպով ապահովել է ընտրությունների բնականոն ընթացքը. Ղազարյանն անդրադարձավ մեղադրանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 16:28
Եռագույնը՝ ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ․ նախագիծը ԱԺ-ում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 16:20
5000 դոլար ենք ներդրել տան անդամներով ու կորցրել․ կիբեռհանցագործության զոհ դարձած քաղաքացի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 16:11
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է շուրջ 30 մլն դրամի հափշտակության գործով
01.07.2026 | 16:03
ՌԴ-ն գլխավոր սպառնալիքն է․ Ռյուտեն ներկայացրել է «ՆԱՏՕ 3.0» հայեցակարգը՝ Եվրոպայի ավելի մեծ ներգրավմամբ
01.07.2026 | 15:54
Ադրբեջանում հրեական համայնքների ղեկավարները դիմել են Իսրայելի Քնեսեթին՝ կոչ անելով չաջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությանը
01.07.2026 | 15:52
ՆԳ նախարարի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
01.07.2026 | 15:45
Ապօրինի գույքի բռնագանձումը ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևոր գործիք է․ Նիկոլ Փաշինյան
01.07.2026 | 15:34
Ժողովրդի կամքը եղել է, որ ԲՀԿ-ն անցնի Խորհրդարան, որովհետև 4%-ը հաղթահարել է. Արամ Օրբելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 9-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Երևան քաղաքի Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի առաջին նիստը: Իր ելույթում փոխվարչապետն ասել է.

««Այս միջգերատեսչական աշխատանքային խմբի ձևավորումը հատկանշական է հատկապես նրանով, որ պետական մակարդակով կքննարկենք Կոնդ թաղամասի քաղաքաշինական խնդիրները, կկատարվի բազմակողմանի ուսումնասիրություն՝ պատմաճարտարապետական, տնտեսական, սեյսմիկ և այլ   ուղղություններով: Նշեմ, որ Կոնդ թաղամասի զարգացման հստակ հայեցակարգ է մշակվելու, որի նպատակն է պահպանել մեր մայրաքաղաքի հնագույն թաղամասերից մեկի պատմաքաղաքաշինական միջավայրը և շունչը: Այս ամենի արդյունքում մենք ունենալու ենք «վերակենդանացած» թաղամաս Երևանի սրտում: Միաժամանակ, ակնկալում ենք լոկալ տնտեսության և զբոսաշրջության ակտիվացում,  ճարտարապետության, ենթակառուցվածքների և սպասարկման որակի բարձրացում, նաև աշխատատեղերի ստեղծում:

Այսօրվա քննարկման բուն բովանդակությունը վերաբերելու է Կոնդի նոր հայեցակարգային էսքիզ-նախագծի մրցույթին: Նախագիծը ներկայացվել էր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ մասնագիտական հանրույթի և մի շարք անհատ ճարտարապետների քննարկմանը: Վերջիններիս առաջարկությունների և դիտողությունների հիման վրա կատարվել են համապատասխան փոփոխություններ, նախագիծը լրամշակվել է:

Տեղեկացնեմ նաև, որ աշխատանքային խմբի կողմից մրցույթի նախագծի քննարկումից ու վերջնական հաստատումից հետո Կոնդ թաղամասի ամբողջական և միասնական զարգացման հայեցակարգի մշակման նպատակով կհայտարարվի բաց միջազգային մրցույթ»:

Նիստի ընթացքում քննարկվել են նախագծին վերաբերող տարբեր հարցեր և նախանշվել են հետագա քայլերը:

Փոխվարչապետի հանձնարարությամբ մրցույթի նախագիծը մինչև վերջնական հաստատումը կտեղադրվի նաև «e-draft.am» հարթակում՝ հանրային քննարկման համար»,- ասված է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում: