Ներում, ազատազրկում, թե՞ ծառայություն. ինչպես Հայաստան վերադարձնել բանակից խուսափած 10 հազար քաղաքացու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.04.2026 | 00:23
Սպերցյանի գոլն օգնել է «Կրասնոդարին» հաղթել «Սպարտակին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 23:33
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
23.04.2026 | 23:24
Պուտինի անձնական օգտագործման քաղաքական ուժերին ժողովուրդն իշխանության չի բերի. Անի Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 23:22
Վթար Ագարակ բնակավայրի մոտակայքում. կա զոհ
23.04.2026 | 23:10
ԿԳՄՍ նախարարը J-PAL-ի հետ քննարկել է կրթության և գիտության ոլորտներում համագործակցության հնարավոր ուղղությունները
23.04.2026 | 22:53
Թրամփը հայտարարել է, թե Իրանը չգիտի՝ ով է իր առաջնորդը
23.04.2026 | 22:43
Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ
23.04.2026 | 22:27
«6 տարի անհետ կորածների ծնողներին ասել են՝ չխոսեք, հեսա կբերենք ձեր երեխաներին». Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 22:13
Երևանի փողոցներից մեկում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
23.04.2026 | 22:00
ՊԵԿ նախագահը Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է ՊԵԿ-ի բարեփոխումներին ուղղված աջակցությունը
23.04.2026 | 21:46
Նոր կարգավորում. ԵՄ-ում վաճառվող սմարթֆոններն ու պլանշետները կլինեն փոխարինելի մարտկոցներով
23.04.2026 | 21:33
Ծանրամարտի ԵԱ. Աննա Ամրոյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց ռեկորդով
23.04.2026 | 21:21
Բյուրեղավանում համաճարակի հետևանքով շուրջ երեք տասնյակ բնակիչներ բուժվում են ստացիոնարում. նրանց վիճակը վերահսկելի է
23.04.2026 | 21:09
Սիմոնյանի ավտոշարասյան «ֆորսաժն» ու ԱԺ նախագահի հակափաստարկները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:48
42 հազար դոլարի դիմաց կազմակերպել էին ապօրինի միգրացիա․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Բոլորը

Հայաստանում աշխարհազորի ստեղծման ու դրա համալրման հարցին զուգահեռ՝ քննարկվում է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափողների խնդիրը: Այս պահին բանակից խուսափելու համար հետախուզվում է Հայաստանի շուրջ 10 հազար քաղաքացի:

«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է քրեական պատասխանատվությունից համաներումով ազատել նրանցից շուրջ չորս հազար մարդու: Դրանք այն քաղաքացիներն են, որոնք ծառայությունից խուսափելու համար մեկնել են արտերկիր և չեն կարող հիմա վերադառնալ՝ ծառայելու, քանի որ արդեն լրացել է զինապարտության ժամկետը՝ 27 տարեկանը: Հայաստանում նրանց սպառնում է մինչև 3 տարի ժամկետով ազատազրկում:

«Մենք ասել ենք հետևյալը, որ պետությունը կարող է համաներում հայտարարել, դրա հետ մեկտեղ՝ ուղերձ տալ առ այն, որ այլևս երբեք զինվորական ծառայությունից խուսափելու հարցերով չի լինելու համաներում, և այլևս երբեք որևէ իրավակարգավորում չի գործելու: Ում 27 տարեկանը լրացած է, ասում ենք՝ պետությունը համաներում է կիրառում, վերադարձեք հայրենիք, անցեք հաշվառման: Կարող է պետությունը դնել նաև այլ պարտավորություններ, ասենք՝ 30 օր գնացեք, զինվորական մարզումներ անցեք, կրակել սովորեք, որ պահեստազորում ձեզ հաշվառենք: Բայց եկեք ինչ-որ բան անենք, ինչ-որ տարբերակ գտնենք՝ մեր արական սեռի՝ 27-ը լրացած քաղաքացիներին բերենք մեր երկիր», – Factor TV-ի հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորն առաջարկում է ներել միայն նրանց, ում 27 տարին լրացել է: Նրանք, ըստ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի, կարող են վերադառնալ հայրենիք, ուսումնամարզական հավաքների մասնակցել և համալրել պահեստազորի կամ նոր ստեղծվող աշխարհազորի շարքերը: Լուծում ունեն նաև նրանց համար, ում 27 տարին դեռ չի լրացել։

Ծառայությունից խուսափելուն մեր համաքաղաքացիները հիմնականում դեմ են, բայց նաև դեմ են խուսափողներին ազատազրկելուն: Factor TV-ի հարցման մասնակիցները միջին լուծումներ են առաջարկում:

Ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը պնդում է՝ պետք է համակարգված լուծում գտնել: Նրա խոսքով՝ ժամանակավոր միջանկյալ նախաձեռնությունները վերջ չեն դնելու խնդրին:

«Խնդիր ունենք՝ տարանջատելու, դասակարգելու բոլոր այդ պոտենցիալ ծառայողներին, այսինքն՝ այն դրդապատճառները, որոնց արդյունքում նրանք գտնվում են դրսում, և ըստ այդ դրդապատճառների էլ կառուցել: Օրինակ՝ ունենք Հայաստանի քաղաքացիներ, որոնք դրսում են ծնվել կամ շատ փոքր տարիքում հայտնվել են ծնողի տեղափոխման պարագայում։ Նկատի ունեմ, որ բոլոր բաղկացուցիչ մասերը պետք է մտցնենք մեկ օրենքի մեջ և կարգավորենք»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը:

Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանն էլ պնդում է, որ «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած առաջարկը պետք է հիմնավորվի:

«Էդմոն Մարուքյանը՝ որպես պատգամավոր, խմբակցության ղեկավար, կարող է դիմել հանրապետության նախագահին, ասել՝ համաներենք: Այդ դեպքում պետք է հիմնավորի՝ ինչն ենք համաներում: Ծառայությունից փախնե՞լը, խուսափե՞լը»,- Factor TV-ի հարցին ի պատասխան՝ նշում է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը:

Պատգամավորը պնդում է, որ ինքն ու գործընկերները մեկ այլ նախագիծ ունեն, որը շուտով ներկայացնելու են, և որը լիարժեք լուծում է տալու խնդրին:

Նախկինում այս հարցը լուծվում էր տարեկան մեկ անգամ, այսպես ասած, գումարային համաներումով: Ծառայությունից խուսափած և արդեն 27 տարին լրացած երիտասարդներին թույլատրվում էր գումար վճարել և ազատվել քրեական պատասխանատվությունից:

Այսպիսի կարգավորում սահմանող օրենքն ընդունվել էր 2003 թվականին՝ այդ պահին խնդրին միջանկյալ լուծում տալու նպատակով: Բայց դրա գործողության ժամկետը երկարացվեց նախ 2005-ին, հետո՝ 2007-ին, 2009-ին, 2010-ին, 2011-ին՝ մինչև 2019 թվականը:

Այս կարգավորմանն ամենից շատ դեմ էր Պաշտպանության նախարարությունը՝ առնվազն վերջին երեք նախարարների պաշտոնավարման ընթացքում: Նախարար Դավիթ Տոնոյանն իր դիրքորոշումը հայտնել էր դեռևս նոր նշանակվելու ժամանակ:

«Այսօրվա 14-15 տարեկանը 27 տարեկանում արդեն պետք է իրավունք չունենա այդպիսի հնարավորության: Ինչ-որ պահի այդ գործընթացը պետք է կանգնի, թե չէ ստացվում է, որ մենք անընդհատ խրախուսում ենք՝ գնացեք, 27 տարին կլրանա, կվերադառնաք և հնարավորություն կունենաք որոշ մուծումներ անելով՝ ազատվել բանակից», – 2018 թվականի հունիսին նշել է Դավիթ Տոնոյանը:

Վերջին անգամ զինծառայությունից խուսափած քաղաքացիներին այս արտոնությունը տրվեց հենց «Լուսավոր Հայաստանի» ներկայացմամբ: Խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի նախագծին իշխանական մեծամասնությունը կողմ արտահայտվեց՝ պայմանով, որ սա վերջին փորձն է՝ հասկանալու՝ մարդիկ վերադառնո՞ւմ են, թե՞ ոչ:

Հետագայում իշխանական թիմն արդեն դեմ եղավ օրենքի գործողության ժամկետի երկարացմանը: Վարչապետը բացատրեց, որ սա դարձել է ծառայությունից խուսափելու տարբերակ: «Արձանագրենք, որ այս օրենքն այլևս չի երկարաձգվելու: Այլևս չի լինելու այս օրենքը»,- Կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի նիստին ասել է Փաշինյանը:

Օրերս Էդմոն Մարուքյանի ներկայացրած թվերը ցույց են տալիս, որ այդ օրենքի գործողության ընթացքում հետախուզվողների թիվը, չնայած ամենամյա ներումներին, չի նվազել՝ 10-11 հազարի սահմանում է եղել: Ներում ստացածների փոխարեն ծառայությունից խուսափողների շարքերը լրացրել են նոր խախտողները: Հիմա Մարուքյանն ինքն էլ դեմ է այդպիսի կարգավորմանը:

Առաջարկը ներկայացնողների դիրքորոշումն այն է, որ զինծառայությունից խոսափողներին պետք է որևէ կերպ վերադարձնել հայրենիք, բայց նրանք պատրաստ չեն վերադառնալ ու դատապարտվել 3 տարվա ազատազրկման: Եվ քանի դեռ այլ լուծում չկա, ըստ Մարուքյանի, իրենք համաներման հնարավորությունն են տեսնում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան